Ջավախահայությունը վաղուց արդեն պահանջում է հայկական ԲՈՒՀ բացել Ջավախքում։ Հարցը հաճախ քննարկվում էր հայ-վրացական պաշտոնական հանդիպումներին, բայց վրացիները միշտ շատ հետևողական ձևով կասեցնում էին հայկական կողմի՝ Ջավախքում հայկական համալսարան բացելու մասին խոսակցությունները։
Ըստ այդմ ուղղակի ապշեցուցիչ է, թե խնդրի ինչ «լուծում» է գտել Արմեն Աշոտյանը. նախ պայմանավորվածություն ձեռք բերելով Բրյուսովի ինստիտուտում վրացերենի ամբիոն հիմնելու մասին, այնուհետև հայտարարել է.
«Ջավախքում հայկական պետական բուհի բացման կարիք այլևս չկա, հետևաբար` խնդիրը, որը երկկողմ հարաբերություններում համարվում էր ցավագին հարց, այժմ լուծված է»։
Մանրամասն՝
այստեղ։
Հը՞։ Ստացվեց այսպես. «Ոստիկան, տունս թալանում են»։ «Հարգելիս, ունեցվածքդ տեղափոխիր իմ տուն, չեն թալանի»։
Ընկերանալ Ֆշտուկ ![](http://www.circle.am/service/?sid=3956&bid=70)