Если вам казалось, что «Налог на роскошь» в нашей стране коснётся олигархов и их приближённых, то вы ошибались. Выяснилось, что большинство из нас просто утопает в роскоши, поэтому должно родному государству миллионы драмов.
Читаем текст
законопроекта (.pdf):
Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող եւ բազմաբնակարան շենքում սեփականության իրավունքով բնակարան ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որի զբաղեցրած բնակելի տարածքի (մակերեսի) չափը գերազանցում է 80 քառակուսի մետրը յուրաքանչյուր բնակարանի համար վճարում է տարեկան հարկ` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 10 տոկոսի չափով։ Սույն դրույթը չի տարածվում այն բնակարանների վրա, որտեղ սեփականության իրավունքով բնակվում են 4 եւ ավելի անձինք։
Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող եւ բազմաբնակարան շենքում սեփականության իրավունքով բնակարան ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որի զբաղեցրած բնակելի տարածքի (մակերեսի) չափը գերազանցում է 40 քառակուսի մետրը յուրաքանչյուր բնակարանի համար վճարում է տարեկան հարկ` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 20 տոկոսի չափով։
Սույն դրույթը չի տարածվում այն բնակարանների վրա, որտեղ սեփականության իրավունքով բնակվում են 4 եւ ավելի անձինք։
Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող եւ բազմանակարան շենքում սեփականության իրավունքով բնակարան ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող անձը, որի զբաղեցրած բնակելի տարածքի (մակերեսի) չափը գերազանցում է 80 քառակուսի մետրը յուրաքանչյուր բնակարանի համար վճարում է տարեկան հարկ` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 20 տոկոսի չափով։
Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող եւ բազմաբնակարան շենքում սեփականության իրավունքով բնակարան ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կամ քաղաքացիություն չունեցող անձը, որի զբաղեցրած բնակելի տարածքի (մակերեսի) չափը գերազանցում է 40 քառակուսի մետրը յուրաքանչյուր բնակարանի համար վճարում է տարեկան հարկ` գերազանցող բնակելի տարածքի (մակերեսի) արժեքի 40 տոկոսի չափով։
Via
Zubian Ով է քաշվում առաջին հերթին.
- Միայնակ տարեց մարդիկ, որոնք հաջողացրել էին այնուամենայնիվ պահպանել իրենց բնակարաններն այն հույսով, որ հեչ չլինի գոնե կկարողանան վաճառել բնակարանը, որ սովից չմեռնեն կամ հիվանդանոցային ծախսերը հոգան, քանի որ պետության տրված թոշակով ապրել անհնարին է։ Ավելին, եթե հիմա ուզենան էլ տունը վաճառել՝ գներն արդեն ընկած են լինելու, որովհետև շատերն են այդ վիճակում հայտնվելու։
- Այն հայերը, որ գտնվելով օտարության մեջ՝ բնակարաններ էին գնել՝ հույս ունենալով մի օր վերադառնալ հայրենիք։ Իրենցից «հավելյալ» տարածքի համար տարեկան գանձելու են այդ մակերեսի 40%-ի չափով հարկ!
- Ընդհանրապես քաշվում են ցածր եկամուտ ունեցող այն ընտանիքները, որ ինչ-որ կերպ հաջողացրել էին քաղաքի կենտրոնում, կամ կենտրոնին մոտ (օրինակ՝ Կոմիտասի պողոտայի շրջանում) տուն ունենալ։ Որովհետև ստիպված են լինելու տարեկան հսկայական գումարներ տալ, որպես «շքեղության հարկ»։
- Այն մարդիկ, ով վարձով բնակարաններ են տալիս։
- Ավելացում. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն ու իր շրջապատը (միտքը բարձրաձայնվեց
այստեղ)
ԱՎԵԼԱՑՈՒՄ
chemarina. [ Հեղինակ՝ ] Վիկտոր Դալլաքյան։ Պատրաստվում ա հաջորդ ընտրություններին։ The ultimate outcome of it was getting the draft developed. Անցած լինի։ Լուրջ բան չի։
Ընկերանալ Ֆշտուկ