Հայ-թուրքական շաբաթօրյակ 3 մասով (մասն առաջին)

Apr 03, 2010 15:25


Այսօր չէի պատրաստվում լուրջ գրառումներ անել, բայց ... Երեկ լուր տեսա, որ Հայաստանում անց է կացվել հարցում և պատասխանողների մոտ 30% կողմ է եղել Թուրքիայի հետ հաշտեցմանը։ Նույնքանն էլ դեմ է եղել։ Մնացած քառասուն տոկոսը հստակ դիրքորոշում չի հայտնել։ [սկբզնաղբյուր]

Եթե չեմ սխալվում, «30-40-30»-ը դասական բաշխում է թեժ ու վիճահարույց խնդիրների շուրջ։

Ինչպես միշտ, մոտս ավել-պակաս հարցեր տալու և վերլուծելու անհաղթահարելի ձգտում է առաջանում :)

Նախ բնական մի հարց. ո՞վ է անցկացրել հարցումը։ Կարդում ենք. «Մարքեթինգի հայկական ասոցիացիա»։ Գուգլի շնորհիվ իմանում ենք, որ «Արաքսի ափին» քարոզչական ֆիլմը ստեղծվել է թուրք-հայկական գործարարական զարգացման խորհրդի, Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ Հայաստանում ու Թուրքիայում՝ ԱՄՆ դեսպանատների աջակցությամբ։ Նաև թուրքերի ու ադրբեջանցիների հետ այդ կազմակերպության այլ համատեղ ծրագրեր եմ գտնում՝ ու միշտ ամերիկյան դրամական օժանդակությամբ։

Այսքանից ելնելով՝ գոնե ինքս ինձ համար եզրակացություն եմ անում, որ հարցումն անցկացնողը առնվազն անկախ ու անկողմնակալ չէ։ Ամենայն հավանականությամբ պետք է հակված լինի «վաշինգտոնյան օբկոմի» քաղաքականությունը առաջ տանելու։ Զարմանալու բան չկա. ընդհանրապես վիճակագրությունն ու հանրային կարծիքի հարցումները որպես քարոզչության միջոց օգտագործելը սովորական երևույթ է աշխարհում։

Բայց ենթադրենք, որ հարցումն արվել է ամենայն ճշգրտությամբ, հարցերը կոռեկտ են կազմված եղել, հարցումներ անցկացնելու մեթոդաբանությունն էլ չի խախտվել։

Ինչպես արդեն ասել եմ, հայ-թուրքական հաշտեցման քարոզի հիմնական ֆինանսավորողը ամերիկացին է։ Ապացույցներն այնքան շատ են, որ անհնարին է ժխտել։ Ըստ այդմ կարելի է ենթադրել, որ ՀՀ բնակչության առայժմ չդիրքորոշված 40%-ին «ճիշտ» կողմնորոշելու նպատակով ամերիկացիներն ու իրենց կամակատարները էլ ավելի մեծ ջանքեր են գործադրելու։

Նշանակում է քարոզչական պոռնոն ոչ միայն շարունակվելու է, այլև ուժեղանալու է։

Սրան գումարենք թուրքերի՝ արդեն ավանդական դարձած «ապրիլյան ձնհալները», երբ ապրիլի քսանչորսի նախօրեին սկսում են մեզ ուղղված իբր բարեկամական ժեստեր անել, որոնց մասին շատ աշխուժորեն հայտնում են ի լուր ամբողջ աշխարհի՝ ընդամենը մեկ օր անց այդ բարեկամության մասին մոռանալով։

Մյուս կողմից, ՀՀ քաղաքացիների այն մեծաքանակ խումբը, որ կտրականապես դեմ է գաղտագողի ճանապարհներով ու կեղծավոր քարոզչությամբ առաջ տարվող այս մերձեցմանը, որևէ լուրջ դիմադրություն չի ցուցաբերում։ Այդպես էլ չգտնվեց մեկ ուժ, որ կազմակերպեր ու համակարգեր պայքարն ընդդեմ օրեցօր ավելի թափ առնող ու շատ վտանգավոր այս գործընթացի։

Շարունակություն. Օպտիմիստական սիմֆոնիա

Ընկերանալ Ֆշտուկ


ամն, ցեղասպանություն, քարոզչություն, ապրիլի 24, հայ-թուրքական հակամարտություն

Previous post Next post
Up