Интересно, пасут ли аджарские чабаны свои стада в Турции? А турки и курды, соответственно - в Аджарии? :)
Статья 8
Правительство Социалистической Советской Республики Грузии и Правительство Великого Национального Собрания Турции, принимая во внимание необходимость для жителей пограничных местностей обеих стран пользоваться летними и зимними
(
Read more... )
> էլ սկսվեր, միևնույնն է, առանց նոր պայմանագրի հին
> սահմանային ռեժիմը մնում է ուժի մեջ
Մակար ջան, կարծում եմ, որ քիչ մը չափազանցում ես։ Նախ՝ սահմանային ռեժիմը պայմանագիրն ընդունելուց հետո շատ արագ խախտվել է։ Ու Աջարիայի գյուղացիները հաստատ չէին կարող իրենց անասուններին արածացնել Թուրքիայում, կամ էլ այցելել Թուրքիայի սահմանամերձ գյուղերում ապրող իրենց հարազատներին։ Սա արդեն պայմանագրի երկկողմանը խախտում է։
Երկրորդը, պայմանագրի չեղյալ է համարվում, երբ կողմերից մեկը խախտում է դրա դրույթները։
> եթե դու հարևանիդ հետ փաստացի ունես
> ես օրինականորեն ձևավորված սահման
Ո՞վ ասած, որ օրինականորեն ձևավորված է այդ սահմանը։ Կարսի պայմանագիրն ինքնին անօրինական էր. երկու խռովարար ուժեր են դրանք կնքել։
> մասնակի սահմանազատում հաստատ եղել է ԽՍՀՄ օրոք, սա 100 տոկոս:
Մենք ԽՍՀՄ չենք։
> քանի որ Հայաստանի ներկայացուցչի ստորագրությունը կորզվել է զոռռով
Իմ կարծիքով խնդիրն այլ է՝ ինչքանո՞վ այդ ներկայացուցիչը իրավունք ուներ ներկայացնելու Հայաստանը։
> Մենք ... հանդիսանում ենք 1975թ. ԵԱՀԽ Հելսինկիի
> եզրափակիչ ակտի մասնակից կողմ:
Սակայն դա չի նշանակում, որ տարածքային վեճեր լինել չեն կարող։ Հունաստանն ու Թուրքիանել են ստորագրել այդ Հելսինկյան ակտը, սակայն տարածքային վեճեր ունեն։
Reply
(The comment has been removed)
> վերաբերյալ այլ պայմանագրեր էլ են կնքվել
Չգիտեի։ Իսկ ի՞նչ պայմանագրեր։
> it is accepted ...
«Ընդունված է», բայց արդյո՞ք միշտ օրենքի ուժ ունի։
> մեր դաշնակցականները 1920թ. ինքնակամ զիջել են իշխանությունը
Երբ ատրճանակի փողը ճակատիդ դրված քսակդ տալիս ես, դա ինքնակամ զիջել չէ։ Երկրորդը՝ իրենք բոլշևիկներն այդ պահին խռովարար էին։ Ինչպես նաև քեմալիստները։
> վեճեր միշտ էլ կարող են լինել, բայց դա չի կասեցնում
> սահմանների անխախտելիության նորմը
Տարածքային վեճը նշանակում է, որ սահման չկա։ Այդ պատճառով այն հնարավոր չէ խախտել-չխախտել։
Reply
Leave a comment