Հոյակապ օրինակ.
Իմ և արտգործնախարարության մի աշխատակցի կամ այսպես ասած փորձագետի զրույցից։
- Պարոն ... այդպես էլ չներկայացվեց հասարակությանը, թե ինչ են մենք շահելու սահմանները բացելուց, ոչ մի լուրջ ուսումնասիրությամբ որևէ մեկնաբանություն չտրվեց, ես երևի ավելի շատ պատկերացնում օրինակ Ամերիկան ինչ է շահելու դրանից, քան մենք։
- Դու գիտես ինչ է շահելու Ամերիկա՞ն, մենք արդեն 20 օր է մտածում ենք այդ ուղղությամբ ու չենք հասկանում, մեզ էլ գրավոր կներկայացնե՞ս։
- Ամպայման, իսկ դուք իմ հարցին չպատասխանեցիք, թե ինչ է շահելու Հայաստանը։
- Իսկ ի՞նչ պարտադիր է, որ ինչ որ բան շահի [ու երկար քարոզ այն մասին, որ դե 21-րդ դարա... չշարունակեմ... հեսա սահմանները կբացվեն, հանձնաժողով կստեղծվի, կնստենք կքննակենք, թե տնտեսական կապեր ինչ սկզբունքներով ենք հաստատելու...]
- Պարոն...ասում եք, ինչ պարտադիր է, որ ինչ որ բան շահենք, իսկ Թուրքիան այդ նույն սահմանի բացումը անգամ երրորդ երկրի «տարածքային ամբողջականության հետ է կապում»։
- Քեզ համար կյանքում շատ դժվար կլինի, դու ներել չգիտես...
- Պարոն... մենք հիմա իմ անձնական կյանքը չենք քննարկում, այլ հայ-թուրքական հարաբերությունները։
- Չէ քեզ համարա կյանքում շատ դժվար է լինելու...
Քննարկել
Աստղիկի մոտ։
ԸնկերանալՌուս-հայերեն բառարան Ֆշտուկ