Բազմաչարչար հայ ժողովուրդն ու մենք

Feb 19, 2010 17:00


Անեկդոտ. մի մարդ ծառ է բարձրանում ու լռվում է։ Ձայն է տալիս, համագյուղացիները հասնում են օգնության։ Մեկն ասում է. «Գիտեմ, ինչ պիտի անել։ Պարան բերեք։» Պարանը բերում են, ծայրը նետում ծառին լռվածին, ասում թե կապիր գոտկատեղիդ շուրջ։ Մարդը կապում է պարանը, գյուղացին վերցնում ու կտրուկ քաշում։ Խեղճը ծառից ընկնում, ջարդուփշուր է լինում։ «Արա, խելա՞ռ ես, ( Read more... )

գաղափարախոսություն, հայք, քարոզչություն, հայեր, պատմություն, դիցաբանություն

Leave a comment

edikmkoyan February 19 2010, 14:38:40 UTC
Միասնությունն ու կազմակերպվածությունը այս անգամ էլ բաց թողեցիր...
Այ օրինակ այս պոստը ինձ շատ էր պետք եվ շուտ էր պետք, իսկ ես դա ստանում եմ ակամայից կոնֆլիկտի մասնակից լինելուց հետո:

Reply

ahousekeeper February 19 2010, 15:41:56 UTC
> Միասնությունն ու կազմակերպվածությունը
> այս անգամ էլ բաց թողեցիր...

Դա միֆ է, մեր ամբողջ պատմության ընթացքում շատ քիչ դեպքեր են եղել իսկական միասնության :)

> իսկ ես դա ստանում եմ ակամայից կոնֆլիկտի մասնակից լինելուց հետո

Որոշ կոնֆլիկտներ շատ օգտակար են։ Հակամարտությունների արդյունքում է, որ գաղափարները հղկվում են, մաքրվում ավելորդություններից։

Դու չէիր կարող սա ստանայիր առանց կոնֆլիկտի, որովհետև այսօր ես լրիվ ուրիշ պլաններ ունեի՝ պետք է աշխատեի :)

Reply

edikmkoyan February 19 2010, 18:56:26 UTC
Ապրես, դու ինձ հուշեղցիր, որ այս բլոգ մլոգները ու այլ փսեոդոհայրենանպաստ շարժումները միայն թանկագին ժամանակ են խլում, իսկ առանց միասնության ոչ մի բան չի լինում, դա բնական է, այդպես է ֆիզիկայում, մաթեմատիկայում եվ ընդհանրապես ամենուրեք, այնտեղ որտեղ չկա միասնություն չկա եվ հաղթանակ, ուստի առանց միասնության ցանկացած գործողություն դատապարված է ձախողման:
Սա իմ առաջին նեգատիվ պոստն է, եվ գուցե վերջինը ընդհանրապես:

Reply

ahousekeeper February 19 2010, 19:31:21 UTC
Կարելի է միասնական չլինել, բայց արդյունավետ աշխատել (հրեաները՝ օրինակ)։ Կարելի է լինել միասնական ու համատեղ ճակատագրական սխալներ թույլ տալ։

Reply

edikmkoyan February 20 2010, 08:08:08 UTC
Իմ ավագ եղբայր, հրենաերը միասնական են:
Նույնիսկ անծանոթ հրեաները երբ իրար տեսնում են գրկախառնվում են, եվ նույնը ես նկատել եմ թուրքերի մոտ, եվ Կարսում, եվ Երեվանում, իսկ մենք ինչ է վերջապես չենք հասկանալու որ դա է միակ ուղղին:
Հետո, ես կուզենաի հայերի հետ սխալներ գործել, դա ավելի լավ է քան նույն հրենաերի թաքցրած ուղղինեորվ միամտաբար գնալը ու կարծելը որ ամեն ինչ ճիշտ է: Եվ ընդհանրապես իմ ճիշտ քայլը ընդամենը մի գյումրեցի երիտասարդի ճիշտ քայլ է ու վերջ, իսկ մեր ճիշտ քայլը մի խումբ հայ երիտասարդների ճիշտ քայլ է: ինձ հիմա մի արդԲՋանցի է ռիփլայ արել, ու ես մենակ հազիվ թե կարողանամ նրան ինչ-որ բան բացատրել, բայց փորձում եմ:

Reply

ahousekeeper February 20 2010, 09:01:26 UTC
Արի ավագ/փոքր մի կողմ դնենք։ Հավասար ենք բոլորս էլ։

Հրեաների մեջ բավականին երկար ապրել եմ, գիտեմ իրենց «միասնությունն» ինչպես է։ Ի դեպ, իրենք էլ համոզված են, որ մենք ենք շատ միասնական :))

Ընդհանուր միասնություն երբեք չի լինում։ Սա նորմալ երևույթ է։ 10-15 տոկոսի գաղափարական միասնությունն էլ է լրիվ բավարար։ Դրա շնորհիվ է համակարգը զարգանում, դառնում մրցունակ ու մարտունակ։

Խնդիրն, ըստ իս, այլ է. մեր մոտ հենց համակարգը չկա, որի շրջանակներում հնարավոր կլիներ զարգանալ՝ թեկուզ իրար հետ մրցելով։ Համակարգային մտածողություն ու համակարգված աշխատանք չկա։ Երկարաժամկետ նպատակներ չկան։

Reply

edikmkoyan February 20 2010, 09:13:12 UTC
Երբ համակարգ լինի ավագ ու փոքր էլ կլինի, այլ կերպ հնարավոր չէ, հիշեք Մոնթեի առաջին քայլը:
Բա ով՞ է ստեղծելու այդ համակարգը: Վարչապետը՞, նախագահը՞, Նախագահը քեզ էր ասոում, այլ ոչ թե այն եվրոպացի լրագրողին, որ նա ժամանակ չի ունեցել գրքեր կարդալու, կրթվելու եվ հիմա շատ բաներ չի պատկերացնում: Մենք պետք է ստեղծենք համակարգ, իսկ մեր երկարաժամկետ նպատակը բանտից մեզ է փոխանցել մեր ամենամեծ խենթերից մեկը՝ Գուրգեն Յանիկյանը:
Եվ եթե հրեաները միասնական չեն, այդ ոնց՞ ստացոեց, որ Հոլիվուդը օրիանկա իրենցն է, էլ չեմ խոսում ավելի կոնկրետ բաներից:
Գնալով համոզվում եմ, որ մենք մեր մեջ մի շատ կարեվոր փոփոխություն պիտի անենք: Հիմա շատ դժվար է գտնել գոնե երկու հայ, որոնք միասնական են, այդպես չպիտի շարունակվի:

Reply

nrbakert_tashuk February 20 2010, 19:26:08 UTC
Դաշնակ կնքահայր ունեմ, որ մի օր, 90-ականներին, խոսում էինք, մի միտք ասաց, որ մեջս շատ է տպավորվել. «ցանկացած կուսակցության մեջ նվիրյալները միայն տաս-տասնհինգ տոկոսն են, մնացածը պարազիտներ են, որոնք կուսակցության միջոցով լուծում են իրենց անձնական հարցերը».. եվ իրապես, հեղափոխությունները անում են հենց այդ 15%-ը...

Reply


Leave a comment

Up