Արին-Բերդի մոտ
քննարկում է... Մեկնաբանել եմ, որոշեցի մեկնաբանությունս իմ մոտ առանձին գրառումով տեղադրել։
* * *
Աբխազիայում ու Ռուսաստանի հարավում կես միլիոնից ավելի հայ է ապրում։ Շատերը համշենցիներ են, բայց ի տարբերություն Թուրքիայում բնակվող իրենց հայրենակիցների՝ հայերեն էլ գիտեն, քրիստոնյա են ու իրենց իսկապես հայ են համարում (ոչ թե «հեմշինլի թուրք»)։ Այժմ ձուլման լուրջ վտանգի առջև են կանգնած։
Ինձ կբացատրե՞ք, ինչու Հայաստանը ոչ մի բան չի անում այնտեղ, ուր հնարավոր է շատ քիչ ռեսուրսով արդյունքների հասնել։ Ինչո՞ւ որոշ մարդիկ տարիներով խոսում են Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների հետ աշխատելու մասին, բայց ձուլման իրական սպառնալիքի տակ գտնվող հայերի հետ աշխատելու մասին խոսք անգամ չկա։