Այս տարվա վերջին գրառումը

Dec 31, 2009 02:07


Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թշնամիներիս։

Շարունակեք ինձնից ստացած երևակայելի վիրավորանքներից տապակվել։ Ի՞նչ արած, դա էլ ձեր բախտաբաժինն է. սեփական մաղձում եփվել, կեղծ առաքինության քողի տակից չարությամբ ատամները կրճտացնել ու փորձել ձեր բարդույթների քոսը ղզիկավարի վրեժխնդրությամբ, մանր-մունր կեղտոտություններով հանգստացնել։

Անչափ գոհ եմ, որ կաք ու չեք թողնում, որ զգոնությունս կորցնեմ, ծուլանամ, մեծամիտ դառնամ, չափս անցնեմ։ Շնորհակալ եմ, որ դրդում եք ինձ տեղիցս շարժվել, կատարելագործվել, նոր գործեր բռնել ու իրագործել։ Ստիպում եք աշխատեմ որակյալ, ուշադիր։ Վաղուց արյունս այսպես հաճելի չէր եռացել՝ վերջին մեկ ժամում ավելի շատ գործ արեցի, քան վերջին մեկ շաբաթում։

Ապրե´ք։

անձնական

Previous post Next post
Up