Утащил
отсюда. Орфография и стилистика оригинальная. Возможно, автор несколько преувеличивает... Но с другой стороны, давайте представим, что Армения стала членом ЕС и что все дороги перед нами открыты...
навещали родных в Даугавпилсе и Риге в апреле , по словам местных реальная была около 20-25%. Рига пустая - сравнивая с тем что там было 10 лет
(
Read more... )
իսկ եթե ավելի հանգիստ նայենք՝ եվրոպայի բոլոր փոքր քաղաքներում, որտեղ ես եղել եմ, հիմնականում գերմանախոս տարածքներում, երեկոյան փողոցներում մարդ չես տեսնի։ ու դա մշակութային առանձնահատկություն է ու բնավ չի նշանակում որ մարդ չի բնակվում այնտեղ։
ավելին, քաղաքի և գյուղի սահմանները գնալով լղոզվում են ու գավառ հասկացությունը նախկին կարևորությունը չունի՝ գավառից դժվար չէ գնացքով աշխատանքի, կամ համերգի գնալը մեգապոլիս։
Շատերը նախընտրում են նույնիսկ գյուղերում տուն վարձել՝ և էժան է, և ավելի հեշտ է հայտհայտել
Ես բնավ այդ մարդկանցից չեմ, ու քաղաք շատ եմ սիրում, սակայն նույնիսկ իմ մտքով էր անցնում, այնքան բարդ է քաղաքում տուն ճարելը երբեմն։
ի դեպ՝ Հայաստանում էլ սահմանները լղոզած էին ժամանակին, երբ հայրս օրեկան ութը րեյս էր անում Կապան/Մեղրի ու Մեղրիից մարդիկ գալիս էին Երևան ֆուտբոլ նայելու ու նույն օրը վերադարնում տուն։
սեփական արտադրության մասին՝ այո, ու հայտնի չէ, սահմանների բացումը ինչքանով է դրական ազդեցություն ունենալու։ Թուրքիայից որոշ ապրանքներ ներմուծելը դեռ կարող է բարդ և թանկ նստել, և տեղական արտադրություն կա այլընտրանքային։
Ավելի ճիշտ չէ տեղականը զարգացնել, քան այդ ամենը ներմուծել Թուրքիայից։
Մի կողմից գները կարող են իջնել՝ մյուս՝ մարդիկ ավելի աղքատանալ գործազրկության պատճառով, ունակ չլինելով մրցակցել Թուրքիայի հետ։ Ու այստեղ պետք է արդեն իր դերը խաղա պետությունը, որի մասին Ժվանեցկին էր ասում «երբ պետության մասին է խոսքը - չեմ հավատում»։ Ու այն լավ կանի որ բարձր լոան-ներ սահմանի որոշ տեսակ արտադրանք ներմուծելու վրա, սեփական արտադրողին պաշտպանելու համար։ Ու մի կողմից այդ դեպքում այդ փողը կգնա ՀՀ պետ մյուջե, ոչ թե կկորի Վրաստանում։ Ասենք, Մարիաննայի կաթնաշոռի և քամած մածունի տուփերի վրա գրած է արտադրողի ինետ հղումը՝ եսիմինչ․քոմ․տր։ Միևնույն է լիքը բան ներմուծում ենք։
Հիմա ո՞նց, Մարիաննայի արտադրանքից չոգտվե՞նք։ Բա ո՞վ գիտի Աշտարակը որտեղից է պատվիրում թուփերը, գուցե պարզապես տուփերի վրա գրված չէ։
արի ու իմացի։
Իսկ որ էժան է երթևեկելը՝ ճիշտ է։ Ու հավես կլիներ որ Հայաստանից էլ լիներ մի հարյուր դոլարով եվրոպայի սիրտ հասնել, գալ։
Օդ կխաղար մի քիչ։ Իսկ մեր մոտ օդը չի խաղում, ու նեխում ա այդ պատճառով լիքը բան։
ինձանից շատ եվրոպա չհավանող չլինի։ ես երևի մատյանականներից ամենա շատն եմ զզվախ պոստ ինդուստրիալ հասարակության զարգացած եվրոպայում վառ երևացող հատկանիշներից։
ու տենց
Reply
Հա, կա տենց բան։
> Ու հավես կլիներ որ Հայաստանից էլ լիներ մի
> հարյուր դոլարով եվրոպայի սիրտ հասնել, գալ։
Իսկ քանիսը գնալուց հետո կգայի՞ն։
Reply
Leave a comment