Մեկ տարի անց

Dec 24, 2009 15:38

Անցած տարի, հենց այս օրը մի քանի մարդ՝ բլոգգերներ ու նաև «Հենակետի» երեկոյան դպրոցի շրջանավարտները մի շանթամբոխ կազմակերպեցին և փայլուն կերպով իրագործեցին։

Հայկական հեռուստաընկերություններին, նաև մի շարք թերթերին բաժանվեցին քարտեզներ՝ ԼՂՀ ճիշտ սահմանով։ Կից տալիս էինք նամակներ, ուր բացատրվում էր, թե ինչու է ԼՂԻՄ-ի սահմանները ցույց տալն անհեթեթություն։


Շանթամբոխ. պայքար անգրագիտության դեմ

Այսօրվա շանթամբոխի մասին՝ ԶԼՄ-ներում

Երկիր-Մեդիան՝ քարտեզագրական շանթամբոխի մասին.

Кто работает в Кентрон-ТВ/Криптоазербайджанцы

Տիգրան Քոչարյանն ու Վահրամը Միրաքյան՝ Հ2-ի եթերում

Երկիր-Մեդիայի նկարահանող խումբը մեր հետ էր.

image Click to view



Շանթամբոխը մեծ արձագանք ունեցավ, բայց կարևորը աղմուկը չէր։ Կարևորը, որ մեկ տարվա ընթացքում՝ առանձին մարդկանց համառ աշխատանքի շնորհիվ ճիշտ ուրվագծով քարտեզներ տեղադրվեցին ԱԼՄ-ում /առանձնահատուկ շնորհակալություն՝ Տիգրան Կարապետյանին, քանի որ նա առաջինն էր, ով ճիշտ քարտեզը ցույց տվեց եթերում/, Դար 21 ու TV5 հեռուստաալիքների եթերում, Շանթ TV հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդման մեջ, ՄետեոTV կայքում և այլն և այլն...

Ինչևէ... Ուղղակի նշում եմ բոլոր այն բլոգգերներին, ովքեր ներդրում ունեցան այս գործում, «դարձան «քարտեզագրական կուսակցության անդամ» :)

517design
5unday
amiga_ga
blind_
crazy-patriot
dabavog
ditaket
freedomfight777
hay18 (!!!)
hoca_vram
ireneo_funes
kayzar
kornelij
lilit_09
makar1os
miaceq_hayer
parcomo
pigh
talinci
+ varujeans
vaykuneci

Կենդանի Մատյանից դուրս ուղղակի պարտավոր եմ նշել Արփիին, Արփինեին, Աննային, Լևոնին, Գևորգին, Վահագին, Վախթանգին, Սոնային, Նվարդին ու (առանձնահատուկ) 3D գրաֆիկայի մասնագետ Նառային։ Եթե որևէ մեկին մոռացել եմ՝ ներող եղեք, իսկապես որ շատ մարդիկ այս գործից մասնակցեցին։

կիրառական քարտեզագրություն, շանթամբոխ, հայք, քարոզչություն, ազատագրված տարածք, արցախ

Previous post Next post
Up