Երևի թե շատ խորհրդանշական է, որ կես հազարամյակի ընթացքում քաղաքագիտության, դիվանագիտության, ռեալպոլիտիկի ամենակարևոր հեղինակներից մեկի՝ Մաքիավելլիի գործերից և որևէ մեկը ամբողջությամբ հայերեն չի թարգմանվել։ Ո´չ «Իշխանը», ո´չ Տիտոս Լիվիոսի մեկնաբանությունները... Քրքրեցի
հայկական գրադարանների համահավաք կատալոգը, այնտեղ էլ չգտա։ Այս «մանրուքը» այնքան վառ է բնութագրում հայ քաղաքական մտքի վիճակը, որ էլ ասելու չի։
Հ.Գ. Ի դեպ, այս տիպի մեկ այլ շատ կարևոր գործ՝ Սուն-Ցզիի «Պատերազմի արվեստը» թարգմանեց մի քանի տարի առաջ Հրաչյա Արզումանյանն ու հրատարակեց Արմեն Այվազյանը։ Տեքստը կարող եք ներբեռնել
«Արարատ» ՌԿ կայքից, ահա այն.
http://ararat-center.org/upload/files/Razm_&_Anvtang_14.pdf