Абхазо-армянское село близ Нижних Эшер возле Сухума Армяно-абхазское село близ Нижних Эшер. Война. Կարդում եմ։ Ինչպես և բոլոր նման գրառումները՝ պոլարոիդ լուսանկարի է նման։ Անկարևոր թվացող, բայց կենդանի ու վառ պատկերներ, որոնք ավելի լավ են տպավորվում ուղեղումդ, քան վերլուծաբանների ու պատմաբանների հոդվածները հակամարտությունների մասին։ Հետո կարդում եմ.
Нижние Эшеры. Армянская школа.Значит, школа одноэтажная. В состоянии так себе. Но выбитых окон и запустения я бы сказал нет. Просто рассчитана на гораздо большее количество детей, чем есть. На 11 классов там сейчас 25 детей. В классах по 2-4 человека. Обычная деревенская малокомплектная школа. ...
Но, конечно, учиться там нелегко. В каждом классе и в учительской печки-буржуйки с выведенными в дымоход трубами. Только печки не из железных бочек, как обычно бывает у буржуек, а прямоугольные сварные. Можно вскипятить чай, топить удобнее. Печки конечно, класс отопить толком в холодное время не могут и, видимо, часть зимы тут учиться холодновато.
Ու միանգամից հարցեր։ Չէ´, ոչ հեղինակին։ Ոչ էլ Աբխազիայի հայերին։ Հարցերը մերոնց։ Ավելի ճիշտ բրաբիոն ծաղիկը որոնողներին1 «իսլամացած հայեր» փնտրողներին, այդ թեմայի վրա հսկայական միջոցներ վատնողներին։ Ախպեր, էս մարդիկ էլ են հայեր։ Հայոց հավատքից չուրացած, իրենց հայկական ինքնությունը ծանր պայմաններում պահող։ Իրենց օգնե´ք։ Զբաղվե´ք այս մարդկանցով։ Մարդկանցով, որոնք հենց հիմա, հենց այսօր հայ են, բայց արդեն մանրից գաղթում են Ռուսաստան։ Թե՞ բրաբիոն փնտրելը ավելի շահավետ ու անվտանգ է։
* * *
1 Գևորգ Չաուշը ինձ ասել էր, որ եթե գարնանը բաց դաշտում որևէ կասկածելի մարդ պատահի և հետաքրքրվի, թե ինչ եմ անում այդ կողմերում, ես աջ ու ձախ նայելով պատասխանեմ, թե բրաբիոն ծաղիկ եմ որոնում։ Հարցնողը անկասկած կկարծի, թե ես գիժ եմ և ձեռք կքաշի ինձանից։ Բրաբիոն ծաղկի մասին մանկությունից էի լսել։ Ողորմածիկ տատս պատմել էր, թե իր աղջիկ ժամանակ Կարմիր իրիցու տանը, Կուրթեր գյուղում ինքը տեսել է մի շատ հին ավետարան, որի մեջ գրված Է. «Բինգյոլի լեռների մեջ կա մի գագաթ, որի այսինչ կողմից այս քան քայլ անելուց հետո երեք օր ծոմ պահող և աղոթող և ոտաբոբիկ մոտեցող անձը կգտնի բրաբիոն ծաղիկը, որը տալիս է երջանիկ կյանք։ Գտնողը եթե այդ ծաղիկը իր աչքերին քսի անուշ ձայներ կլսի, եթե դիպցնի իր ոտքերին՝ արագաքայլ և աշխույժ կդառնա, բերանին մոտեցնի՝ ամենահամեղ բաները կճաշակի, իսկ եթե դրա թերթիկը դիպցընի իր քիմքին՝ ամեն զվարճություն կվայելի»։
Աղբյուր