Թալինցու մոտ հղում էր հայ և թուրք լրագրողների հանդիպումը նկարագրող հոդվածի վրա... Ուշադրություն դարձրե´ք. TRT-ի ներկայացուցիչը, օրինակ, պնդում էր, թե թուրքերը պատրաստ են համատեղ ապրել հայերի հետ, տարիներ շարունակ այդպես էլ եղել է, ինքը պատրաստ է, որ իր երկու որդիներից մեկը սիրահարվի հայ, մյուսը՝ ադրբեջանցի աղջկա։
Ազգագրագետները, երբ փորձում են պարզել հարևան ժողովուրդների հարաբերությունները, հարց են տալիս. «Դուք իրենց աղջիկ տալի՞ս եք»։ Եթե աղջիկ չեն տալիս, նշանակում է թշնամություն է։ Իսկ մահմեդականների (և ընդհանրապես Կովկասի և Մերձավոր Արևելքի ազգերի) մոտ այլ՝ մանավանդ քրիստոնյա ազգերից աղջիկ վերցնելը միանգամայն
այլ հոգեբանական հենք ունի։
Բայց խիստ կասկածում եմ, որ մեր լրագրողները նման «փախած» բաներից տեղյակ լինեն։