Հայը որպես շունչ...

Oct 10, 2009 12:32


Երբ որևէ մեկին ասում եմ, որ մեր մոտ դեմոգրաֆիական ճգնաժամ է և մենք արդեն կանգնած ենք անդարձելիության սահմանի վրա, լսողը սովորաբար համաձայնվում է... ու միանգամից թեման փոխում։

Այստեղ երկու պատճառ կա. նախ, մարդիկ գերադասում են շատ չմտածել այն խնդիրների մասին, որոնք ընկալում են, որպես անլուծելի։ Նամանավանդ եթե խնդիրը թվում է ոչ այնքան օրհասական, ( Read more... )

ժողովրդագրություն, հայք

Leave a comment

buzand October 10 2009, 08:47:55 UTC
Իսկ երեխա չբերելու ամենակարևոր պատճառները ինչո՞ւ չեն գրում, թե դա կարևոր չէ:

Առանց պատճառները ընդունելու դժվար կլինի քեզ-մեզ ճիշտ պատասխանը գտնել:

Համենայն դեպս, ես քիչ մարդ գիտեմ, որ չսիրի ու չուզենա երեխաներ ունենալ, այն էլ շատ (դե գոնե, երեք երեխա)

Reply

ahousekeeper October 10 2009, 08:51:05 UTC
Պատճառ չենք որոշում, իրավիճակ ենք գնահատում։ Պատճառներից հետո կխոսենք։

Reply

buzand October 10 2009, 08:52:37 UTC
Հա, իրավիճակը լավ չի, ընդունում եմ

Reply

ahousekeeper October 10 2009, 09:04:51 UTC
Որ լավ չի՝ բոլորը տեսնում են։ Բայց թե ինչքանով լավ չի՝ դա շատ քչերն են հասկանում։

Reply

buzand October 10 2009, 09:15:24 UTC
Դու հիմա վիճակագրական հարցո՞ւմ ես անցկացնում, ու ուզում ես իրական վիճակը ստանաս:

Մոտավորապես ասեմ. Հայաստանում յուրաքանչյուր 7 կնոջ բաժին է ընկնում 1 տղամարդ:
Ծնելիությունը ավելացնելու համար երկրումդ այնպիսի սոցիալական ու հասարակական պայմաններ պիտի լինեն, որ կինը, առանց իրա կյանքը քաքմեջ անելու, կարողանա իր ուզած տղամարդուց երեխա բերել: Ու պետությունդ էլ էնքան նման լինի պետության, որ էտ կնգան ու իրա երեխուն պահի: Որովհետև երեխան, պետության «սեփականությունն է» ու դառնալու է երկրի քաղաքացի:
Եվրոպայից մենք ամենակարևոր բաները չենք ուզում սովորել:

P.S.
Մենակ չասես, թե ես «լիբերալ» եմ դարձել ու ազատ սեքսի կոչ եմ անում:

Reply

ahousekeeper October 10 2009, 09:27:27 UTC
> Հայաստանում յուրաքանչյուր 7 կնոջ բաժին է ընկնում 1 տղամարդ:

Չկա այդպիսի բան :)

Մնացած գրածներն էլ իրականության հետ կապ չունեն, հավատա։ Կենսամակարդակի աճին զուգընթաց ծնելիությունը... ընկնում է. վաղուց արդեն ընդունված օրենք է դեմոգրաֆիայում։

Reply

haykuhi October 10 2009, 09:40:26 UTC
>Մնացած գրածներն էլ իրականության հետ կապ չունեն
Էդ որ գրածները կապ չունեն))

Reply

khlurd October 10 2009, 09:50:52 UTC
միգուցե կենսամակարդակի հետ չկապես, այլ ամուսնալուծությունների՞՞՞
կինը հաշվարկում է` քանի երեխա ունենա, որ կարողանա ինքնուրույն պահել.
եթե առաջին անգամ ես նման միտք լսում, մի զարմացի` սա միակ միտքը չէ, որ ընդունված օրենքներում չկա գրված

Reply

Իմ կապել-չկապելով չէ... ahousekeeper October 10 2009, 10:00:36 UTC
Փաստ է։ Աքսիոմ։

Reply

Re: Իմ կապել-չկապելով չէ... khlurd October 10 2009, 10:04:15 UTC
մի բան էլ հարցնեմ` շրջապատի զննումը ինչ է տալու, եթե բոլորը համաձայն են Խնդրի Խորության հետ

Reply

Re: Իմ կապել-չկապելով չէ... ahousekeeper October 10 2009, 10:57:02 UTC
Բոլորը եթե համաձայն լինեին, այսքան վեճեր չէին լինի։

Reply

դու տղամարդկանց հաշվի khlurd October 10 2009, 11:04:16 UTC
Ես շատ համաձայն եմ, բայց առանց ընտանիք երեխա չեմ ունենա: Ու տենց` լիքը: Ես գտնում եմ, որ տղամարդկանցից է. պիտի հաշվել ոչ թե կանանց, այլ քանի տղամարդ քանի երեխա ունի ու պահում է:

Reply

Տղամարդը կարող է 10 երեխա ունենալ... ahousekeeper October 10 2009, 12:17:50 UTC
... 10 կնոջից ու ինքն էլ գլուխը պրծցնի, փախնի Ամերիկա ու մոռանա։ Ու արդյունքում էլի կունենանք բնակչության կրճատում։ Դեմոգրաֆիայում տղամարդկանց «կշիռը» շատ փոքր է. կանանցով են հաշվում :)

Reply

Հաշվենք` Սերմնացան տղամարդիկ... khlurd October 10 2009, 12:24:56 UTC
Ես ասում եմ` ՈՒ ՊԱՀԻ. պահելը դաստիարակելն ու տեր կանգնելն էլ է: Կինը արգանդ չի միայն: Ազգն էլ քանակ չի միայն:
Քո շրջապատում քանի տղամարդ կա 30-ից 50 տարեկան, որ իրենց ընտանիքների հետ են, ու քանի երեխա ունի յուրաքանչյուրը՞՞՞:

Reply

ahousekeeper October 10 2009, 12:37:06 UTC
Ախր հարցը կին-տղամարդը չի, հասկանո՞ւմ ես։ Կարող է տղամարդը երեք անգամ ամուսնացած լինել, ամեն կնոջից մեկ երեխա, բոլորին էլ պահել, մեծացնել, լեն ու բոլ ապահովել... բայց սա միևնույն է բերում է բնակչության քանակի կրճատման։ Ինչի՞ ես ուզում անպայման մեղավոր գտնել, կամ ստիպել, որ ասեմ «Տղամարդն է մեղավոր»։ Ես ասո՞ւմ եմ, որ կինն է մեղավոր։ Մի հատ փորձիր «վերևից նայել», ռամկաներից դուրս գալ, կողքից նայել։

Այստեղ մեղավոր փնտրելու խնդիր չունենք, ազգ լինել-չլինելու խնդիր ունենք։

Reply

ծակ պահպանակներ են պետք՞՞՞ khlurd October 10 2009, 13:01:09 UTC
Մի արդարացրու կամ գնահատի. ես ասում եմ մեղավոր՞՞՞ ես ռամկայի մեջ չեմ ՀԵՆՑ. ինձ հեշտ է կողքից նայել...
Դու հաշվի. 5 րոպե և Ա4... Տես ինչ կստացվի:
Իսկ ինչ որ դու ասում ես, ընդամենը ապացուցում է, որ կինը ապահով չի զգում իրեն. Ապահովությունը իր ու իր երեխայի նկատմամբ խորն է. ու չի էլ կարելի հանել...
Այստեղ մեղավոր փնտրելու խնդիր չունենք, ազգ լինել-չլինելու խնդիր ունենք։»»»»» չհասկացա. ինչ կապ ուներ իմ ասածի հետ. մեղավոր չեմ ասում. պատճառ եմ ասում. թե չէ, որ ամեն կին` 1 ու մի քիչ երեխա` հասկացա: Բոլորը հասկացան. ու ինչ՞՞՞ հետոն՞՞՞ գնան բռնեն տղամարդկանց ու ասեն` հաաա, բեր երեխա ունենանք աջուձախ՞՞՞ մենք կպահենք՞՞՞

Reply


Leave a comment

Up