Համաձայն գիշերային պլանի...

Sep 11, 2009 09:12

Ինչպես և պլանավորել էի... գրառում առաջին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ԾԻՐԱՆԻ» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է այցելություն Երևանի Շենգավիթի հնավայր։ Մեզ հետ լինելու է հնագետ, ով ներկայացնելու է այդ հուշարձանի պատմությունը։ Եթե հետաքրքրված եք այդ այցելությամբ ուղարկեք մեզ պատասխան նամակ հետևյալ հասցեով tsiranihk@gmail.com (խնդրում ենք գրեք Ձեր անուն, ազգանուն և հեռախոսահամար)։

Այցելությունը լինելու է սեպտեմբերի 12-ին, շաբաթ, ժամը` 19:00

Մանրամասնություններն այն մասին, թե որտեղ ենք հանդիպում. այստեղ։

* * *

Շենգավիթի վերաբերյալ. ինչպես գիտեք, Երևանը ինքնին իրենից բացօթյա թանգարան է ներկայացնում։ Ավելի ճիշտ՝ ստորգետնյա։ Կամ... մի խոսքով, ոնց ուզում եք անունը դրեք, բայց ներկայիս Երևանի տարածքում կան տասնյակ հնագույն բնակավայրեր՝ նեոլիթի ժամանակից սկսած։ Շենգավիթը ակտիվ կերպով պեղվել է։ Մի քանի հազարամյակի պատմություն ունեցող հնավայր է։

Մանրամասնություններն այստեղ. Շենգավիթում ունենք քաղաքակրթություն` թվագրված 5.000 տարի առաջ

երևան, հնագիտություն, պատմություն

Previous post Next post
Up