Գիշերային վինիգրետ

Aug 04, 2009 01:12


Համերգային ձայնագրություններ կան, որ արդեն քսան տարի է լսում եմ ու չեմ կշտանում։

Janis Joplin: Summertime (Live at Woodstock)
Eric Clapton: Double Trouble (Live at չգիտեմ որտեղ)
Ռուբեն Հախվերդյանի համերգը 199? թվականին, որը կասետների վրա ամբողջ քաղաքն ուներ։

Ավելի նոր գործերից.

Hossein Alizade & Jivan Gasparyan: Birds
Sade: Lovers Live (2002)

* * *

Փողոցում պատահական լսված խոսակցության մի պատառ. [նեղացած ձայնով] «Ախպեր, հազար հոգի ախպերներ եմ պահում, հիմա դու ի՞նչ ես ընձնից ուզում։»

* * *

Ցուցանակ. «Ռեստորան» ու հենց կողքը՝ «Լոմբարդ»։ Ռեստորան-սաունա-մոթել մոդելի տրամաբանական լրացում՝ լոմբարդ։

* * *

Сергей Аверинцев: «Честертон, или Неожиданность здравомыслия» - կարդացե´ք, չեք փոշմանի։ Տերյանի «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի ... ցեղերին» բանաստեղծության շատ ավելի խորը, հիմնավորված ու էլեգանտ տարբերակն է սա։ Ափսոս, որ Ավերինցևի պես մարդիկ հարյուր տարին մեկ են ծնվում։ Չեստերտոնի պես մարդիկ էլ...

Ընկերանալ Ֆշտուկ


երևան, аверинцев, честертон, երաժշտություն, 2009, չեստերտոն, ավերինցեւ

Previous post Next post
Up