Կարելի է գնալ

Jun 22, 2009 17:41

«Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ն սիրով հրավիրում է «ԱՐԱՐԱՏ Հայոց Անմահության Խորհուրդը» ֆիլմի բացօթյա ցուցադրմանը։

Ֆիլմում ներկայացվում են Արարատ լեռան վերաբերյալ առասպելական պատմություններ, ինչպես նաև տարբեր արշավախմբերի փորձություններ, կապված գագաթի նվաճման հետ, ապա ներկայացվում է մի արշավախմբի պատմություն, որը վերջերս հաջողությամբ կարողացավ բարձրանալ Բիբլիական Արարատի գագաթը և հաղթական զգացումով վերադառնալ Երևան։

Ֆիլմի ցուցադրումը տեղի կունենա Երևանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու բակում (Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի հարևանությամբ)

Հունիսի 27-ին ժամը` 20:30։

Ֆիլմի տևողությունը 60 րոպե է։ Լեզուն` Հայերեն։

Ովքեր կցանական ներկա գտնվել ֆիլմի դիտմանը, խնդրում ենք պատասխան նամակ (օրինակ` անուն, ազգանուն) ուղարկել tsiranihk [at] yahoo.com էլ-փոստին։

մշակույթ, երևան, կինո, 2009, արարատ

Previous post Next post
Up