Յուրահատուկ ռեկորդ Կենդանի Մատյանում

Jun 15, 2009 00:19


Բառախաղի հետ երևի բոլորդ էլ ծանոթ եք. վերցնում ես մի բառ, սովորաբար երկար, ու այդ բառը կազմող տառերից սկսում ես նոր բառեր կազմել։ Խաղացինք։ Արդյունքում՝ 750-ից ավելի մեկնաբանություն։ Մի մասն էլ դեռ ջնջվել է, որովհետև կրկնվող էին կամ էլ կրկնվող բառով մեկնաբանության տակ գրված էր լինում. «Այս բառը արդեն եղել է»։

Համոզված եմ, որ հայալեզու բլոգոսֆերայում սա առաջին դեպքն է, երբ հայերեն լեզվով գրառումը այսքան մեկնաբանություն է հավաքում, այն էլ երկու օրում։

* * *

Ընթացքում լիքը նոր բառեր իմացա։ Չեմ ասում՝ սովորեցի, բայց իմացա։ Իսկ սովորեցի (այսինքն արդեն տպավորվել է, կհիշեմ) իմ համար նոր երեք բառ.

կցորդ - атташе

ուրու - ուրվական

կոյաբնդիռ - навозный жук (ի դեպ, այդ բառը չկար բառախաղում, ուղղակի «կոյ» բառի իմաստը փնտրելուց այդ մեկն էլ տեսա)

Այս կոյաբնդիռ կոչվածը վերջն է։ Աչքիս արդեն երևում է «կոյաբնդիռներ» պիտակը (թեգը) կամ էլ «Կոյաբնդիռ արքայազնը» վերնագրով գրառումը։ Ուղղակի դեռ չգիտեմ ով է առաջինը ձեռքս ընկնելու :)

lj, հայերեն

Previous post Next post
Up