Քարտեզագրական շանթամբոխի հետքերով

May 13, 2009 13:30


Հիշո՞ւմ եք քարտեզագրական շանթամբոխը։ Կես տարի անց՝ փոքր հաղթանակ ունեցանք. արդեն մի քանի օր է ԱԼՄ հեռուստաընկերության եղանակի տեսությունը ներկա հայոց պետականության իրական սահմաններն է ցույց տալիս։

Առանց աղմուկի, բայց լիքը նյարդեր ու ժամանակ ծախսելով այնուամենայնիվ մեր ուղերձը տեղ հասցրեցինք ։ Տասնյակ մարդկանցից, ում այդ հարցով դիմել էինք, փաստորեն իր խոսքի տերը միայն Տիգրան Կարապետյանը եղավ։

Նշեմ այն մարդկանց անուններն, առանց ում մասնակցության այս գործը տեղից չէր շարժվի.

• Նառա անունով մի աղջիկ, որն առանց որևէ վարձատրության ակնկալիքի պատրաստեց 3D տեսահոլովակը. զրոյից սարքեց տարածաշրջանի ծավալային քարտեզն ու անիմացիա արեց։ [ճշտով՝ այդ աղջկան մաղարիչ ա պետք անել]

hay18, որին կարելի է (լավ իմաստով) բուլդոզերի հետ համեմատել. չթողեց, որ մեջքներս թուլացնենք, ստիպեց հասցնել ավարտին ամեն ինչ ու ապահովեց հոլովակի տեղ հասնելը։

517design, pigh, parcomo, talinci, երեկոյան ու ամառային դպրոցի ուսանողները, շանթամբոխին մասնակցած ու լրատվամիջոցների հետ կապն ապահոված այլ մարդիկ։

Իսկ այն մարդկանց անուններն, ով ասացին ու չարեցին, կռուտիտ եղան, ցրեցին, վախեցան, սկզբից մեծ-մեծ խոսեցին ու հետո քաշվեցին ղրաղ... Ձեր անունները չեմ ուզում հիշել ու ոչ էլ հիշելու եմ :)

Հ.Գ. Խնդրանք. երեկոյան երբ հարմար լինի, մի զլացեք, զանգեք ԱԼՄ, շնորհակալություն հայտնեք իրական սահմաններով քարտեզի համար։

շանթամբոխ, հայք, քարոզչություն, ազատագրված տարածք, զլմ

Previous post Next post
Up