Ջիվանու մահվան հարյուրամյա հոբելյանը հանիսավոր նշվել է Կարծախում։ Հոբելյանը նաեւ http://www.JavakhkMusic.com/կայքի ստեղծման առիթներից էր։ Ահա որոշ լինկեր հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով`
Մոտս օրերս «Ջիվանու քնարը» գիրքը ամբողջովին կտեղադրվի ArmenianHouse.org-ում
Ի դեպ, ArmenianHouse-ում եղած կենսագրականի տեքստը (որն իր հերթին վերցրել էին Հայկական հանրագիտարանից) տեսել եմ javakhk.net-ի ֆորումում, իհարկե, առանց ոչ մի հղումների աղբյուրի վրա։ Նույն OCR-ի սխալներով ;)
Կարծեմ Տերյանն էլ է մեր մոտից վերցված, նույնպես առանց հղումների։
Դե… ֆորումների պոստինգները, դրանց հեղինակներին, հղումների առկայությունը (եւ ստույգությունը) դժվար է վերահսկել։
Ավելի լուրջ է թեմատիկ կայքերի տեքստի ստուգումը։ Չնայած էլի ամեն ինչ չի կարող վերհսկվել, քանի որ մենք հիմնարկ չենք։ Մեր նախագծերի վրա հասարակական հիմունքներով են աշխատում… հաճախ ուսանողներ… Եթե այլ կայքից առանց հղման տեքստ գտնենք, անպայման կուղղենք։
Եթե մեր նյութերը Ձեր կայքում օգտակար լինեն, ուրախ կլինենք, եթե օգտագործեք… Վերջերս Տերյանի անգլերեն թարգմանություների մի գիրք թվայնացրեցինք։
> Եթե մեր նյութերը Ձեր կայքում օգտակար լինեն, ուրախ կլինենք, եթե օգտագործեք… Շնորհակալություն։ Կրկնակելն իմաստ չունի, ուղղակի հղումներ կտամ, որտեղ որ թեմայով համընկնում է։
> Շնորհակալություն։ Կրկնակելն իմաստ չունի, ուղղակի հղումներ կտամ, որտեղ որ թեմայով համընկնում է։
Երբեմն արժեքավոր նյութերը արժի հայկական ինտերնեթում մի քանի տեղ ունենալ, հնարավոր խնդիրներից ապահովագրվելու համար։ Այ, օրինակ, “Միտք”-ի տղաները ժամանակին մի տեղ տեղադրել էին 1918-ին Շաքիի ու Նուխիի հայերի ճակատագրի մասին լավ նյութեր։ Հիմա չեմ կարողանում գտնել։ Իսկ նրանց իսկ պատրաստած տեքստը` 1919-ի հայ-վրացական բանակցությունների մասին պահպանվեց, քանի որ պոստինգ էր արված Ջավախքի ֆրումում։
Re: "Кашу маслом не испортить" :-)ahousekeeperApril 5 2009, 11:04:09 UTC
> Ավելացրի.
Շնորհակալություն։
> Երբեմն արժեքավոր նյութերը արժի հայկական ինտերնեթում մի > քանի տեղ ունենալ, հնարավոր խնդիրներից ապահովագրվելու համար։ > Այ, օրինակ, “Միտք”-ի...
Բացատրեմ, թե ինչումն է խնդիրը...
Որոնման համակարգերն, օրինակ՝ Գուգլը կամ Յանդեքսը, որոնման արդյունքներում կայքերը դասավորում են ըստ այսպես կոչված PageRank-ի (Յանդեքսի մոտ դա կոչվում է ВИЦ). Էջի PageRank-ը որոշվում է մի քանի գործոններով, որոնցից ամենազգալին՝ այդ կայքէջի վրա եղած արտաքին հղումներն են։
Ցրելով տեքստերը տարբեր կայքերով, ցրվում է նաև իրենց վրա հղումները։ Փոխանակ բոլոր հղումների «քաշը» կուտակվի մեկ էջի վրա ու այդ էջը բրդի որոնման արդյունքների առաջին տեղը, այդ քաշը անհավասարաչափ բաշխվում է մի քանի կայքէջերով։ Արդյունքում Վիքիի նման կայքերը, որոնք վերահսկվում են օտարների կողմից, մեր բոլոր կայքերին անցնում են։
Իսկ եթե մտավախություն կա, որ տեղեկատվությունը կարող է ժամանակի ընթացքում վերանալ այս կամ այն կայքից, կարելի է ժամանակ առ ժամանակ օֆֆլայն բրոուզերներ «ֆաս» տալ մերոնքական կայքերի վրա, որպեսզի լոկալ համակարգչի վրա կայքերի պատճեն ունենալ։
Ես ԱրմենիանՀաուսի հետ մի քանի անգամ հանդիպել եմ այնպիսի խնդիրների, որ մեզանից «պարտք արած» տեքստով ուրիշ կայքեր են դուրս եկել որոնման արդյունքների առաջին տեղեր, իսկ մեզ Գուգլը ընդհանրապես ցույց չի տվել, թողնելով «Some pages with ver similar results has been omitted by Google» զգուշացումով։
Ի դեպ, ArmenianHouse-ի պահեստային պատճեններ կան ոչ միայն իմ մոտ, այլ ևս մի քանի մարդու մոտ, այդ թվում և ԱՄՆ-ում։ Նույնիսկ եթե մոլորակի կիսագունդներից մեկը իսպառ ոչնչացվի՝ ArmenianHouse-ը ի վիճակի կլինեն վերականգնել :)
Re: "Кашу маслом не испортить" :-)javakhkApril 6 2009, 09:30:32 UTC
> Ես ԱրմենիանՀաուսի հետ մի քանի անգամ հանդիպել եմ այնպիսի խնդիրների, որ մեզանից, պարտք արածե տեքստով ուրիշ կայքեր
Ծանոթ զգացում է։ Այս քանի օրը Ararat-Center-ի կայքում տեսա մեր պատրաստած նյութերից, որոնց աղբյուրը նշված էր… Հայլայֆ.ռու ֆորումը։ Այն դեպքում, երբ մենք էին այնտեղ դրել այդ նյութերը, հըլը մի բան է մեզ զաբանիտ էին արել այդ ֆորումում` այլ սայթերի վրա հղումներ դնելու զազրելի մեղքի համար։ :-)
> Իսկ եթե մտավախություն կա, որ տեղեկատվությունը կարող է ժամանակի ընթացքում վերանալ [...] Նույնիսկ եթե մոլորակի կիսագունդներից մեկը իսպառ ոչնչացվի՝ ArmenianHouse-ը ի վիճակի կլինեն վերականգնել
Այս մոտեցումը գործում է, երբ տվյալ կայքի ետեում knowledgable մարդ կա կանգնած։ Բայց շատ դեպքերում նյութերը դրվում են narod.ru-ի պես մի բանի վրա, հետո քամին քշում-կորցնում է։ Հենց դա պատահեց Շաքիի ու Նուխիի հայության պատմության հետ, որ բերեցի որպես օրինակ։ Այս վերջերս էլ Ախալցխայի 1990-ի դեպքերի մասին ինֆորմացիա հանեցինք ինչ-որ անկապ սերվերի վրա եղած մի guestbook-ից. մեկը copy-paste էր արել մեկի էմեյլից։ Զարմանալի է, որ պահպանվել էր։ Դրա համար լավ է մի քանի տեղ լինի։
Դրանից բացի, կան հատկապես կարեւոր նյութեր, որոնց հնարավորինս լայն հասանելիությունը ավելի կարեւոր է, քան offline page optimization-ի կանոնները… Այ մի 5-6 տարի առաջ Ջավախքի մասին ինտերնեթւմ մի կարգին ֆոտո չկար։ Google image dearch-ը “Javakhk” բառով որոնելիս բերում էր 8 հատ նկար, մեկը` Վան Բայբուրթի պորտրետը… Դրա համար մենք մեր ֆոտոները ինտենսիվ դրինք ամեն տեղ, առանց անգամ նկարի վրա հեղինակությունը նշելու։ Հիմա աջ ու ձախ կա…
Այսինքն, այն իրավիճակում, երբ մի կարեւոր բանի մասին (օրինակ Ջավախքի 1918-ի ինքնապաշտպանության մասին) ինտերնեթում ինֆորմացիա չկա, ու անգլերեն կամ ռուսերեն առավել եւս վափշե չկա, ապա պետք է եղած նյութերը - թվայնացնել, - թարգմանել, - տարածել։ Թքած Google-ի վրա։ Թող աշխատանքի հեղինակությունն էլ նշվի даже ArmenianRadio.com
Re: "Кашу маслом не испортить" :-)ahousekeeperApril 6 2009, 11:18:52 UTC
> Ծանոթ զգացում է։
Զգացմունքերի հարցը չէ։ Հարցը այն է, որ եթե ընթերցողը գար մեր կայք, կստանար բացի այդ նյութից այլ նյութերն էլ ընթերցելու հնարավորություն։ Իսկ այլ կայք գնալով, հաջորդ քայլը կլինի «Знакомства на мамба.ру» մտնելը, կամ նման մի բան, որովհետև տեքստը վերցնում են, վրեն գովազդներ կախելու համար։
> Այս քանի օրը Ararat-Center-ի կայքում տեսա > մեր պատրաստած նյութերից, որոնց աղբյուրը > նշված էր… Հայլայֆ.ռու
Նման հարցերում Արարատ Կենտրոնը շատ հստակ է աշխատում։ Կես բերան ասել է պետք, միանգամից կուղղեն։ Իրենք շատ ճիշտ մոտեցում ունեն աղբյուրներ ցույց տալու հարցի հետ կապված։
Լայն հասանելիություն նյութերի ապահովում է ոչ թե նրանով, որ այդ նյութը լինի տասնյակ կայքերում, այլ նրանով, որ որոնման համակարգերում այն առաջին տեղում լինի։
Ենթադրենք, Ջավախքի քարտեզ է գծվել ու տարածվել տասնյակ կայքերով։ Հետո վրացիները «վրացական» տարբերակով քարտեզ են ստեղծում։ Բայց ոչ թե ցրում են, այլ պահում են մեկ կայքի վրա, ու բոլոր այլ վրացական ռեսուրսները որպես աղբյուր դա են ցույց տալիս։ Արդյունքում վրացական քարտեզը գալիս է ու որոնման արդյունքներում առաջին տեղն է զբաղեցնում իսկ չեզոք մարդիկ, որ տեղեկատվություն են փնտրում, առաջինը վրացական տարբերակը կտեսնեն ու մեծ մասը հենց այդ տարբերակի վրա էլ կկանգնի։
Ես հասկանում եմ չափից ավելի կենտրոնացման բոլոր պրոբլեմները, բայց պետք է հասկանանք, որ եթե մենք մեր ռեսուրսներին հեղինակությունը (որոնման համակարգերի տեսակետից հեղինակության մասին է խոսքս) չբարձրացնենք, ապա հակառակորդն է դրանից առաջինը շահելու։ Գուգլի վրա կարելի է թքել, բայց որ Գուգլն է մեր վրա թքում, շատ տխուր հետևանքներ է ունենում :)
Գուսան Ջիվանի
Gusan Jivani
Гусан Дживани
Հեղինակի մասին | About the author | Об авторе
http://www.javakhkmusic.com/Javakhk_Music_articles_Jivani.html
Ջիւանին` ազատութեան անթագակիր փիլիսոփայ | Jivani - the uncrowned philosopher of freedom | Дживани - некоронованный философ свободы
http://www.javakhkmusic.com/Javakhk_Music_articles_Jivani_philosopher.html
Ջիւանին մեծարման կարիք չունի | Jivani is not in need of glorification | Дживани не нуждается в возвеличивании
http://www.javakhkmusic.com/Javakhk_Music_articles_Jivani_glory.html
Բանաստեղծությունները | Lyrics (in Armenian) | Поэзия (на армянском)
http://www.javakhkmusic.com/Javakhk_Music_lyrics_Jivani.html
Հեքիաթներ | Fairy tales (in Armenian) | Сказки (на армянском)
http://www.javakhkmusic.com/Javakhk_Music_lyrics_Jivani_fairytales.html
Թարգմանություններ | Translations | Переводы
http://www.javakhkmusic.com/Javakhk_Music_lyrics_Jivani_translations.html
Ձայնագրություններ | Audio records | Aудиозаписи
http://www.javakhkmusic.com/Javakhk_Music_audio_Jivani.html
Reply
Մոտս օրերս «Ջիվանու քնարը» գիրքը ամբողջովին կտեղադրվի ArmenianHouse.org-ում
Ի դեպ, ArmenianHouse-ում եղած կենսագրականի տեքստը (որն իր հերթին վերցրել էին Հայկական հանրագիտարանից) տեսել եմ javakhk.net-ի ֆորումում, իհարկե, առանց ոչ մի հղումների աղբյուրի վրա։ Նույն OCR-ի սխալներով ;)
Կարծեմ Տերյանն էլ է մեր մոտից վերցված, նույնպես առանց հղումների։
Reply
Ավելի լուրջ է թեմատիկ կայքերի տեքստի ստուգումը։ Չնայած էլի ամեն ինչ չի կարող վերհսկվել, քանի որ մենք հիմնարկ չենք։ Մեր նախագծերի վրա հասարակական հիմունքներով են աշխատում… հաճախ ուսանողներ… Եթե այլ կայքից առանց հղման տեքստ գտնենք, անպայման կուղղենք։
Եթե մեր նյութերը Ձեր կայքում օգտակար լինեն, ուրախ կլինենք, եթե օգտագործեք… Վերջերս Տերյանի անգլերեն թարգմանություների մի գիրք թվայնացրեցինք։
Reply
> (եւ ստույգությունը) դժվար է վերահսկել։
Այստեղ.
http://www.javakhk.net/forum/index.php?showtopic=21&pid=37&mode=threaded&start=
> Եթե մեր նյութերը Ձեր կայքում օգտակար լինեն, ուրախ կլինենք, եթե օգտագործեք…
Շնորհակալություն։ Կրկնակելն իմաստ չունի, ուղղակի հղումներ կտամ, որտեղ որ թեմայով համընկնում է։
Reply
Ավելացրի.
http://javakhk.net/forum/index.php?s=&showtopic=21&view=findpost&p=27
> Շնորհակալություն։ Կրկնակելն իմաստ չունի, ուղղակի հղումներ կտամ, որտեղ որ թեմայով համընկնում է։
Երբեմն արժեքավոր նյութերը արժի հայկական ինտերնեթում մի քանի տեղ ունենալ, հնարավոր խնդիրներից ապահովագրվելու համար։ Այ, օրինակ, “Միտք”-ի տղաները ժամանակին մի տեղ տեղադրել էին 1918-ին Շաքիի ու Նուխիի հայերի ճակատագրի մասին լավ նյութեր։ Հիմա չեմ կարողանում գտնել։ Իսկ նրանց իսկ պատրաստած տեքստը` 1919-ի հայ-վրացական բանակցությունների մասին պահպանվեց, քանի որ պոստինգ էր արված Ջավախքի ֆրումում։
Reply
Շնորհակալություն։
> Երբեմն արժեքավոր նյութերը արժի հայկական ինտերնեթում մի
> քանի տեղ ունենալ, հնարավոր խնդիրներից ապահովագրվելու համար։
> Այ, օրինակ, “Միտք”-ի...
Բացատրեմ, թե ինչումն է խնդիրը...
Որոնման համակարգերն, օրինակ՝ Գուգլը կամ Յանդեքսը, որոնման արդյունքներում կայքերը դասավորում են ըստ այսպես կոչված PageRank-ի (Յանդեքսի մոտ դա կոչվում է ВИЦ). Էջի PageRank-ը որոշվում է մի քանի գործոններով, որոնցից ամենազգալին՝ այդ կայքէջի վրա եղած արտաքին հղումներն են։
Ցրելով տեքստերը տարբեր կայքերով, ցրվում է նաև իրենց վրա հղումները։ Փոխանակ բոլոր հղումների «քաշը» կուտակվի մեկ էջի վրա ու այդ էջը բրդի որոնման արդյունքների առաջին տեղը, այդ քաշը անհավասարաչափ բաշխվում է մի քանի կայքէջերով։ Արդյունքում Վիքիի նման կայքերը, որոնք վերահսկվում են օտարների կողմից, մեր բոլոր կայքերին անցնում են։
Իսկ եթե մտավախություն կա, որ տեղեկատվությունը կարող է ժամանակի ընթացքում վերանալ այս կամ այն կայքից, կարելի է ժամանակ առ ժամանակ օֆֆլայն բրոուզերներ «ֆաս» տալ մերոնքական կայքերի վրա, որպեսզի լոկալ համակարգչի վրա կայքերի պատճեն ունենալ։
Ես ԱրմենիանՀաուսի հետ մի քանի անգամ հանդիպել եմ այնպիսի խնդիրների, որ մեզանից «պարտք արած» տեքստով ուրիշ կայքեր են դուրս եկել որոնման արդյունքների առաջին տեղեր, իսկ մեզ Գուգլը ընդհանրապես ցույց չի տվել, թողնելով «Some pages with ver similar results has been omitted by Google» զգուշացումով։
Ի դեպ, ArmenianHouse-ի պահեստային պատճեններ կան ոչ միայն իմ մոտ, այլ ևս մի քանի մարդու մոտ, այդ թվում և ԱՄՆ-ում։ Նույնիսկ եթե մոլորակի կիսագունդներից մեկը իսպառ ոչնչացվի՝ ArmenianHouse-ը ի վիճակի կլինեն վերականգնել :)
Reply
Ծանոթ զգացում է։ Այս քանի օրը Ararat-Center-ի կայքում տեսա մեր պատրաստած նյութերից, որոնց աղբյուրը նշված էր… Հայլայֆ.ռու ֆորումը։ Այն դեպքում, երբ մենք էին այնտեղ դրել այդ նյութերը, հըլը մի բան է մեզ զաբանիտ էին արել այդ ֆորումում` այլ սայթերի վրա հղումներ դնելու զազրելի մեղքի համար։
:-)
> Իսկ եթե մտավախություն կա, որ տեղեկատվությունը կարող է ժամանակի ընթացքում վերանալ [...] Նույնիսկ եթե մոլորակի կիսագունդներից մեկը իսպառ ոչնչացվի՝ ArmenianHouse-ը ի վիճակի կլինեն վերականգնել
Այս մոտեցումը գործում է, երբ տվյալ կայքի ետեում knowledgable մարդ կա կանգնած։ Բայց շատ դեպքերում նյութերը դրվում են narod.ru-ի պես մի բանի վրա, հետո քամին քշում-կորցնում է։ Հենց դա պատահեց Շաքիի ու Նուխիի հայության պատմության հետ, որ բերեցի որպես օրինակ։ Այս վերջերս էլ Ախալցխայի 1990-ի դեպքերի մասին ինֆորմացիա հանեցինք ինչ-որ անկապ սերվերի վրա եղած մի guestbook-ից. մեկը copy-paste էր արել մեկի էմեյլից։ Զարմանալի է, որ պահպանվել էր։ Դրա համար լավ է մի քանի տեղ լինի։
Դրանից բացի, կան հատկապես կարեւոր նյութեր, որոնց հնարավորինս լայն հասանելիությունը ավելի կարեւոր է, քան offline page optimization-ի կանոնները… Այ մի 5-6 տարի առաջ Ջավախքի մասին ինտերնեթւմ մի կարգին ֆոտո չկար։ Google image dearch-ը “Javakhk” բառով որոնելիս բերում էր 8 հատ նկար, մեկը` Վան Բայբուրթի պորտրետը… Դրա համար մենք մեր ֆոտոները ինտենսիվ դրինք ամեն տեղ, առանց անգամ նկարի վրա հեղինակությունը նշելու։ Հիմա աջ ու ձախ կա…
Այսինքն, այն իրավիճակում, երբ մի կարեւոր բանի մասին (օրինակ Ջավախքի 1918-ի ինքնապաշտպանության մասին) ինտերնեթում ինֆորմացիա չկա, ու անգլերեն կամ ռուսերեն առավել եւս վափշե չկա, ապա պետք է եղած նյութերը
- թվայնացնել,
- թարգմանել,
- տարածել։
Թքած Google-ի վրա։ Թող աշխատանքի հեղինակությունն էլ նշվի даже ArmenianRadio.com
Reply
Զգացմունքերի հարցը չէ։ Հարցը այն է, որ եթե ընթերցողը գար մեր կայք, կստանար բացի այդ նյութից այլ նյութերն էլ ընթերցելու հնարավորություն։ Իսկ այլ կայք գնալով, հաջորդ քայլը կլինի «Знакомства на мамба.ру» մտնելը, կամ նման մի բան, որովհետև տեքստը վերցնում են, վրեն գովազդներ կախելու համար։
> Այս քանի օրը Ararat-Center-ի կայքում տեսա
> մեր պատրաստած նյութերից, որոնց աղբյուրը
> նշված էր… Հայլայֆ.ռու
Նման հարցերում Արարատ Կենտրոնը շատ հստակ է աշխատում։ Կես բերան ասել է պետք, միանգամից կուղղեն։ Իրենք շատ ճիշտ մոտեցում ունեն աղբյուրներ ցույց տալու հարցի հետ կապված։
Լայն հասանելիություն նյութերի ապահովում է ոչ թե նրանով, որ այդ նյութը լինի տասնյակ կայքերում, այլ նրանով, որ որոնման համակարգերում այն առաջին տեղում լինի։
Ենթադրենք, Ջավախքի քարտեզ է գծվել ու տարածվել տասնյակ կայքերով։ Հետո վրացիները «վրացական» տարբերակով քարտեզ են ստեղծում։ Բայց ոչ թե ցրում են, այլ պահում են մեկ կայքի վրա, ու բոլոր այլ վրացական ռեսուրսները որպես աղբյուր դա են ցույց տալիս։ Արդյունքում վրացական քարտեզը գալիս է ու որոնման արդյունքներում առաջին տեղն է զբաղեցնում իսկ չեզոք մարդիկ, որ տեղեկատվություն են փնտրում, առաջինը վրացական տարբերակը կտեսնեն ու մեծ մասը հենց այդ տարբերակի վրա էլ կկանգնի։
Ես հասկանում եմ չափից ավելի կենտրոնացման բոլոր պրոբլեմները, բայց պետք է հասկանանք, որ եթե մենք մեր ռեսուրսներին հեղինակությունը (որոնման համակարգերի տեսակետից հեղինակության մասին է խոսքս) չբարձրացնենք, ապա հակառակորդն է դրանից առաջինը շահելու։ Գուգլի վրա կարելի է թքել, բայց որ Գուգլն է մեր վրա թքում, շատ տխուր հետևանքներ է ունենում :)
Reply
Leave a comment