Դեռ հիշում եմ, որ
խոստացել եմ չհայհոյել։ Այդ պատճառով ուղղակի տեղադրում եմ այս տեքստն այստեղ, առանց մեկնաբանություններ.
«23.5». ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում անցկացվող «23.5» խորագիրը կրող թուրքական ֆիլմերի փառատոնի
շրջանակներում այսօր Մոսկվա կինոթատրոնում փառատոնի ֆիլմաշարի ցուցադրություն
էր կազմակերպվել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Հայաստանում թուրքական ֆիլմերի փառատոնը սկսվել է մարտի 13-ին և շարունակվելու
է մինչև մարտի 31-ը: Փառատոնի ֆիլմաշարը կազմված է վավերագրական, խաղարկային և
անիմացիոն կարճամետրաժ Ֆիլմերից: Ֆիլմաշարում ընդգրկված է 7 ֆիլմ:
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը
նշեց, որ «23.5» փառատոնի մեկնարկը նախատեսված էր անցած տարի հունվարին, որպես
«Ադրբեջանական օրեր Հայաստանում» աղմկահարույց ծրագիր շարունակություն, սակայն
այն կասեցվեց: «Եվ մեր կենտրոնի հետևողական աշխատանքի արդյունքում, վերջապես
այն մեկնարկեց այս տարի»,- հավելեց նա:
Փառատոնի ֆիլմերն արդեն դիտել, քննարկել են և իրենց նախընտրած ֆիլմի օգտին ԵՊՀ,
Թատրոնի և կինոյի ինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի և այլ բուհերի ուսանողներ
ու դասախոսներ:
Գ. Վանյանի խոսքով, այս փառատոնի նպատակն է երկու երկրների միջև կինոյի միջոցով
երկխոսություն սկսել: «Փառատոնը անվանվել է 23.5, քանի որ 23.5-ը ես համարում
եմ Հրանդ Դինքի փիլիսոփայության և աշխարհահայացքի փիլիսոփայության
անկյունաքարը»,-ասաց նա, նաև կարծիք հայտնելով, թե Հայաստանում Հրանդ Դինքի
մասին այդքան էլ տեղեկացված չեն:
Մինչ փառատոնի սկսելը, բոլոր ֆիլմերը ներկայացվել են Երևանի և Նոյեմբերյանի և
հարակից սահմանամերձ գյուղերի բարձր դասարաններիի մի խումբ դպրոցականների ու
ուսանողների, որոնց կարծիքներն օգտագործվել են ֆիլմերը ներկայացնող
պաստառներում: Գ. Վանյանի խոսքով, փառատոնի միակ անվանակարգի` «Հանդիսատեսի
համակրանք» մրցանակակիրը որոշվելու է կինոդիտողի քվեարկությամբ:
Նա տեղեկացրեց, որ ֆիլմաշարը դիտումների և նպատակային քննարկումների
կազմակերպման համար ընդունվում են հայտեր առանձին խմբերի, կրթական
հաստատությունների և մշակութային և այլ հաստատությունների կողմից: Նրա
տեղեկացմամբ, արդեն ստացել են հայտեր կրթական հաստատություններից, մշակութային
կենտրոններից և մարզերից:
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահը հայտնեց, որ
փառատոնի շրջանակներում հայտարարվել են լավագույն հոդվածի մրցույթ` «Հրանտ
Դինքը չորրորդ ուղու հայելի» և «Ինչի մասին ենք լռում» վերնագրերով: Լավագույն
հոդվածները տպագրվելու են հայերեն, ռուսերեն, թուրքերեն, անգլերեն: Հոդվածների
հայտերը ընդունվում են մինչև ապրիլի 15-ը:
Լավագույն 3 հոդվածներին հանձնվելու են մրցանակներ. Առաջին մրցանակի համար
սահմանվել է 30 հազար, երկրոդ մրցանակի համար` 20 հազար, իսկ երրորդ մրցանակի
համար 10 հազար դրամ:
Աղբյուր.
http://www.panorama.am/am/culture/2009/03/19/paraton/