Ներողություն թուրքերի՞ց

Feb 04, 2009 11:53

Թերթ.ամ կայքում գրում են.
Հայերը ներողություն են խնդրում թուրքերից...

Թուրք մտավորականների կողմից նախաձեռնած «Հայոց ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու» ինտերնետային արշավը «համարժեք պատասխանի է» արժանացել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Մի խումբ հայեր ի հայտ են եկել համանման նախաձեռնությամբ, որի միջոցով ներողություն են խնդրում թուրքերից «Ասալա» խմբավորման կողմից իրականացրած սպանությունների համար։

Սիդնեյի Մակքուարի համալսարանի դոկտոր Արմեն Գակավյանը, ով նաև հանդիսանում է «Հայ-թուրքական երկխոսության խմբի» համանախագահը, նախաձեռնել է թուրքերից ներողություն խնդրելու վերոնշյալ արշավը։ Ինչպես նշել է Գակավյանը «Ռադիկալ» թուրքական թերթին տված հարցազրույցում, հայերը կկարողանան զետեղել իրենց ստորագրությունները տվյալ փաստաթղթի տակ արդեն հաջորդ շաբաթ։ «Այս արշավի միջոցով մենք ցույց կտանք մեր ի սրտե աջակցությունը մեր թուրք ընկերների կողմից նախաձեռնված ներողության արշավին»,- նշել է Գակավյանը։ Հայերի հայտարարությունում նշվելու է. «Ես ներողություն եմ խնդրում թուրքերից այն սպանությունների համար, որոնք իրականացվել են հայ ժողովրդի անունից, և ես կարեկցում եմ թուրքերի ցավին»։

Հոդվածն ամբողջությամբ. tert.am/am/news/2009/02/02/apology/

Իմ մոտ կասկածներ չկան, որ նման բան հնարավոր է. մեր ազգում, ինչպես և ցանկացած այլ ազգում, քիչ չեն ուրացողներն ու թշնամու ոսկուն ծախվածները։ Բայց ինձ հետաքրքրում է ուրիշ բան. արդյո՞ք թերթ.ամ-ի խմբագիրը կամ հոդվածագիրը չէին հասկանում ինչ էին անում, երբ մեկ պոռնիկի զավակի ելույթը ներկայացնում են, որպես համայն հայության գործողություն։ Ի՞նչ է ասել «հայերը ներողություն են խնդրում»։ Էլ չասեմ այն մասին, որ բացի թուրքական «Ռադիկալ» թերթից, այլ աղբյուրներ չկան։

թուրքեր, հայեր, զլմ, անասնապատում

Previous post Next post
Up