Հայերեն թե армянский?

Nov 13, 2008 13:51

Լրիվ պատահական մի շատ հետաքրքիր քննարկում գտա Սամվելի մատյանում ( Read more... )

հայերեն, ձուլում, հայեր, կրթություն

Leave a comment

Comments 10

old_dilettante November 13 2008, 10:17:46 UTC
Может, не в тему... Мне позиция госта показалось интересной и с ней я более согласна.

Reply

ahousekeeper November 14 2008, 12:10:18 UTC
Мне тоже, в целом.

Reply


noni_no November 13 2008, 10:33:07 UTC
էդ շատ ցավոտ թեմա է: հայկական կրթություն ստացողները գեղցի են, ռուսական/ հիմա նաեւ անգլիական կրթություն ստացողների արյունը կապույտ է, հայացքը՝ վճիտ, ex etera
որպես կանոն վերջում էս կարգի վեճերը վերածվում են տուրուդմփոցի:)

Reply

haykuhi November 13 2008, 11:15:03 UTC
Ցավոք մեր կրթությունը այնքան էլ հայկական չի:
Իմ անձնական կարծիքը` ՄԱՅՐԵՆԻՆ երբեք չի կարող խանգարել օտար լեզու սովորելուն` ըՆդհակառակը օգնում է:
Օրինակ մի բան պատմեմ .ժամանակին որոշել էինք մի խումբ մարդկանցով անգլերեն պարապել ումի երիտասարդ գեղեցկուհի դասատու գտնվեց: Մի դասի ժամանակ ասաց որ your-ը դա ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՎԱՆ ՍՏԱՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆ Է, միչև հիմա չհասկացա ինչ էր ուղում ասել: Ասեցինք դա հայերենում սեռական հոլով է կոչվում` ինքն էլ հայերեն չհասկացավ:

Reply

ahousekeeper November 13 2008, 13:41:40 UTC
> ՄԱՅՐԵՆԻՆ երբեք չի կարող խանգարել օտար լեզու սովորելուն

Ընդհանրապես ոչ մի լեզու չի կարող խանգարել այլ լեզու սովորելուն։

Reply

(The comment has been removed)


ext_126196 November 13 2008, 17:17:32 UTC
Ընդհանրապես հայերենի ուսուցանման մակարդակը շատ ցածր է, դրան գումարվում է աշակերտների անտարբերությունը. "դե հայերենը մեկա գիտենք էլի" պատճառաբանությամբ, հեռուստաեթերից հնչող լավագույն դեպքում ռուսախառը կամ անգլերենախառը հայերենը, իսկ հաճախ էլ ուղղակի փողոցային բառապաշարը:

Ի դեպ, Կոռնելիի քննադատությունը հանրահաշվի դասագրքի վերաբերյալ, անձամբ ես համարում եմ անտեղի: Եթե այսօր դպրոցում կան որակյալ դասագրքեր, ապա առաջին հերթին այդպիսին են հենց հանրահաշվի դասագրքերը:

Reply

ahousekeeper November 13 2008, 18:57:45 UTC
> հեռուստաեթերից հնչող լավագույն դեպքում ռուսախառը կամ անգլերենախառը հայերենը
Ի դեպ, Հ1-ը ինչքան էլ չեմ սիրում, բայց կոնկրետ իրենց թարգմանությունները արտասահմանյան կինոնկարների բավականին հաջող են ու լավ գրական հայերենով են արվում (պարզ է, որ երբեմն գեղարվեստական մտահաղացումը պահպանելու համար ստիպված են փողոցային լեզու օգտագործել, բայց գրականի մասը լավն է)։

Reply

ext_126196 November 14 2008, 08:30:13 UTC
Համամիտ եմ: Դե էտքան մինուսի հետ, բա մի հատ էլ պլյուս չլինի՞ ))): Ճիշտն ասած սկզբում ինձ դուր չէին գալիս այդ թարգմանված ֆիլմերը, բայց դա ուղղակի սովոր չլինելու հետևանք էր, հիմա հաճույքով եմ նայում: Ու նաև պետք է ասել, որ ցուցադրվում են ամենատարբեր ժանրի ֆիլմեր և հիմնականում բավականին որակյալ: Բայց մյուս կողմից էլ, նույն Հ1-ով ամենատարբեր թոք-շոուներ, թեժ-տասնյակներ ու ես շատ գիտեմ ուրիշ էլ ինչ հաղորդումներում, որոնք հիմնականում երիտասարդ հաղորդավարներ են վարում, հայերեն այնպիսի կոպիտ սխալներով են խոսում, որ ռուսերեն ասած хуже некуда:

Reply


Leave a comment

Up