Вороватые соседи

Nov 10, 2008 11:44

А тем временем, в Тифлисе грузины достроили стену вокруг армянской церкви Норашен и уже приступили к «реконструкции» (читай: огрузиниванию) здания ( Read more... )

норашен, армяне, грузины, грузия, անասնապատում

Leave a comment

ext_126196 November 10 2008, 11:29:29 UTC
armenianarchitecture.am կայքում ես գտա տեղեկություններ հետևյալ եկեղեցիների մասին.

1. Հին Տփղիսի Նարիղալա բերդի տարածքում կառուցվել է Ծմինդա Նիկոլոզի անվամբ վրացական եկեղեցի: Այդ եկեղեցու տեղում նախկինում եղել է հայկական եկեղեցի և պեղումների ժամանակ այնտեղ հայտնաբերվել էին խաչքարեր, որոնք տեղի հայերը ոչնչացումից փրկելու նպատակով տեղափոխել են Սբ. Գևորգ եկեղեցու տարածք: Ի դեպ, հայտնաբերված խաչքարերը վերագրվում են 9-14 դարերին:
2. Բեթղեհեմի Սբ. Աստվածածին եկեղեցի - վրացականացվել է: 1989-1991 թվականների միջև ընկած ժամանակահտավածում եկեղեցում ոչնչացվել են արձանագրություններ, որմնանկարներ, խաչքարեր, խաչակալներ և այլն: Այն ինչ հաջողվել է փրկել, տեղափոխվել է Սբ. Գևորգ եկեղեցի:
3. Զառիվայրի Սբ. Կարապետ եկեղեցի - 1400 թվականով վերագրվող այս եկեղեցին 1990-96 թթ. ընթացքում կորցրել է իր մկրտության ավազանը, հայերեն արձանագրությունները, զանգակատունը: Դրա փոխարեն եկեղեցում հայտնվել են վրացական ոճի խաչեր:
4. Էջմիածնեցոց Սբ. Գևորգ եկեղեցի - ըստ ամենայնի այս եկեղեցին առաջիկայում ցանկանում են քանդել, համենայն դեպս եկեղեցու շուրջ ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում, մասնավորապես կառուցվում է հյուրանոց, որը ուղղակիորեն փակում է եկեղեցու մուտքը:
5. Խոջիվանքի Սբ. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում կային Նաղաշ Հովնաթանի որմնանկարներ: Քնադվել է 1935-38 թթ.: Միաժամանակ քանդվել է եկեղեցու գերեզմանոցը, որի տապանաքարերից կառուցվեց մասնավորապես այդ վայրի նոր զբոսայգու պարիսպը: 1994-ին տապանաքարերը վերջնականապես անհայտացան: Այժմ այդ տեղում կառուցվում է նոր վրացական եկեղեցի, իսկ շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկող մասունքները շատ արագ անհետանում են:
6. Կուսանաց Սբ. Ստեպանոս եկեղեցի - յուրացվել է 1989 թվականից հետո: Այդ ընթացքում վերանորոգման պատրվակով ոչնչացվել են մկրտության ավազանը, բեմը, խաչակալներ, արձանագրություններ, պատկերաքանդակներ, շքամուտքը, զանգակատունը և այլն: Այն ինչ հաջողվել է փրկել, նորից տեղափոխվել է սբ. Գևորգ եկեղեցի:
7. Ձորաբաշի Սբ. Գևորգ եկեղեցի - 16-րդ դարի այս եկեղեցին 1980-ականների վերջին վերածվել էր աղբանոցի, իսկ 1997 թ.-ին արդեն հիմնովին ավերված եկեղեցու տեղում սկսվեց կառուցվել նոր վրացական եկեղեցի:
8. Ճուղուրեթի Սբ. Աստվածածին եկեղեցի - 1992 թ.-ին ավարտվել են եկեղեցու խորանի, մկրտարանի, հայերեն վիմագրերի ոչնչացումը: Այսօր վերաբացվել է Սբ. Նինոյի անվամբ, որպես վրացական եկեղեցի:
9. Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի - քանդվել է 1991 թվականին:
10. Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցի - արդեն խոսվել է :(
11. Շամքորեցոց Սբ. Աստվածածին եկեղեցի - պայթեցվել է 1990 թվականին: Առանձին մասունքներ տեղափոխվել են Սբ. Գևորգ եկեղեցի:
12.Ջգրաշենի Սբ. Ավետյաց եկեղեցի - քանդվել է դեռ 1948 թվականին:
13. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - քանդվել է 30-ականներին:
14. Սբ. Կարապետ եկեղեցի - վրացականացվել է:
15. Սբ. Սարգիս եկեղեցի - մասամբ քանդվել է 30-ականներին:
16. Վերայի Սբ. Խաչի եկեղեցի - յուացվել է 1988-ից հետո և այժմ կոչվում է Սբ. Պանտելեյմոն բորժարարի եկեղեցի: Ինչպես և մյուս եկեղեցիների դեպքում, ոչնչացվել է բեմը մկրտարանի ավազանը և հայկական եկեղեցիներին հատուկ բոլոր մյուս նշանները:
17. Քարափի Սբ. Գևորգ եկեղեցի - 1600 թվականի այս եկեղեցին վրացականացվեց 1990-91 թթ. և դարձյալ հայկական բոլոր հետքերի ոչնչացումով:

Այս ցուցակը լրիվ չէ: Ըստ նույն կայքի Թբիլիսիում եղել են մոտ 30 հայկակակն եկեղեցիներ, որոնցից 1980-ականների վերջին կանգուն են եղել 16-ը:

Reply

ahousekeeper November 10 2008, 21:15:20 UTC
Спасибо!

Reply


Leave a comment

Up