ՄՀԵՐՆ ԱՌՆՈԻՄ է ԴԱՎԹԻ ԱՐՅԱՆ ՎՐԵԺԸ

May 07, 2007 01:13


Անպայման կարդացեք մինչեւ ամենավերջը.
Որ էկան հասան Սասուն,
Ձենով Հովան Սասնա տան շորեր,
Զենքեր հանեց, Մհերին էտու։
Քուռկիկ Ջալալին բերեց,
Ասաց.- Ո՛րդի, ա՛ռ հագի, նստի,
Սասնա տան խոյերեն դու ես մնացե,
Էլ ես խնայեմ ո՞ւմ համար։

[էջ 304]

Մհերն էր, էլավ վեր,
Հագավ Դավթի Զրեհի Շապիկ,
Կապան Ղադիֆե, Կոշիկ Արզըրմին,
Կապեց վեր իրեն Թրիկ Կեծակին,
Առավ էն իր ձեռ Նիզակ կտրիճին,
Դրեց վեր թևին Դուրզիկ ջոջանին,
Սանձ պողպատին էղար Քուռկիկ Ջալալու բերան,
Թամք սադաֆին էդիր Քուռկիկ Ջալալու մեջքին,
Քաշեց դուրս որ հեծներ,
Քուռկիկ Ջալալին լեզու առավ, ասաց.
- Է՜յ, անիրավ, դու ո՜վ ես, որ ինձի հեծնես։
Քո բերա՞ն է, ինձի հեծնես դու։
Մհեր ասաց.- Քուռկիկ Ջալալի,
Անբախտություն մի՛ անի հետ ինձ,
Ես էլ Սասնա տան խոյերեն եմ։
Քուռկիկ Ջալալին ասաց.
- Դավթի խաթեր համար,
Էդ մեկ խոսք ասիր,
Քեզ ձեռ չեմ տա, էլի հեծի։
Մհեր էլավ, հեծավ,
Հրողբեր ու Քեռին էտու առջև,
Գնաց Չմշկիկ Սուլթանի կռվի մեջ։
Ձենով Հովան ասաց.- Ես ի՞նչպես անեմ,
Մհեր տղա է, բան չի հասկանա.
Ես էլ ծերացեր եմ, չեմ կարնա կռվի։
Մհեր ասաց.- Հրողբե՛ր,
Բա մենք Սասնա տնեն չե՞նք,
Չէ՛ մենք Սասնա տնեն ենք.
Մենք մեռնենք, մեր գերեզմանի վերա
Թագավորներ չեն կարնա գա։
Քշի՛, էրթանք, մեր կռիվն անենք։
Քուռկիկ Ջալալին ասաց.
- Է՛յ, անիրավ, ի՞նչ կը վախենաս,
Իրեք էդքան զորք ըլնի, կը կոտորեմ։
Էն ի՞նչ բան է, իմ պոչի առջև,
Իմ ոտներու, իմ շնչի առջև,
Էնոնք ամեն կը կոտորեմ։

Էլան գնացին, քաղաքին հասան։
Մհեր ասաց.

[էջ 305]

- Հրողբեր, դուք տ’էրթաք դեհ քաղաք, թե՞ դեհ զորք։
Էնոնք մտածեցին, ասին.
- Էրթանք դեհ քաղա՛ք՝ քաղաք ծանր է,
Չենք կարնա ավերի։
Մհեր վերուց ասաց.
- Ամեն մեկդ էրկու անգամ ինձի կը կշռեք,
Ես էրկուսիդ ղրկեմ մե կողմ,
Մենակ էրթամ մե կողմ, ձեր սրտով չի՞։
Ձենով Հովան, Քեռի Թորոս ասին.
- Մենք տ’էրթանք դեհ քաղաք։ Գնացին։
Մհեր էլավ, Թուր Կեծակին քաշեց,
Գնաց խառնվավ զորքին.
Աջու էզար, ձախու էզար,
Ո՛չ զորք թողեց, ո՛չ զորական,
Ինչ որ կար, բոլոր կոտորեց, ասաց.
- Էս իմ հոր փոխ։
Չմշկիկ Սուլթան բերեց,
Ծամեր կապեց Քուռկիկ Ջալալու պոչ.
Ձին էնոր ամեն պատառ մեկ էրկիր թալեց,
Ծամեր մնացին պոչ։
Մհեր ասաց. «Տ’էրթամ տեսնեմ՝
Իմ քեռին ու հրողբեր ի՞նչ են արե»։

Գնաց, տեսավ քաղաք ավերած,
Մնացե մեկ կատու, թռե մինարի ծեր,
Դադրած կիրիշկի։
Մհեր քաշեց չինարի մ’ ծառ,
Զարկեց, կատուն էբեր տակ։
Ու էլավ Նեմրութա սարի գլուխ։
Իրիշկեց որ ծուխ կ’էլնի.
Մեկ էլ դարձավ, գնաց,
Տեսավ՝ մեկ ջադու պառավ է մնացե,
Որ քաշված անկյուն մի ծուխ կ’անի։

Էլան իրեքով էկան էնոր քով,
Հարցուցին.- Ինչի՞ ծուխ կ’անես։
Պառավ ասաց.- Որ չ’ասեք թե՛
Էնպես ավերեցինք Խլաթ,
Որ հեչ մի տեղից ծուխ չ’էլնի։

[էջ 306]

Մհեր բռնեց էն ջադու պառավ,
Ամեն ոտ կապեց մեկ ծառ
Ու ծառեր թողեց։
Խլաթի ծուխ ու մուխ կտրեց,
Ասաց.- Օխա՜յ, իմ հոր վրեժ առա։
Էլան իրեքով էկան տուն։

Փոքր Մհեր

ԱՎԵԼԱՑՈՒՄ. Ընկերս, որին մի քանի տարի առաջ բախտ վիճակվեց այցելել Վան ու լինել Մհերի դռան մոտ, պատմում է, որ տեղի քրդերը մինչ այժմ էլ ցածր ձայնով են խոսում Մհերի դռան մոտ. վախենում են արթնացնել։

Ընկերանալ Ֆշտուկ


սասնա ծռեր, բանահյուսություն, armenianhouse.org

Previous post Next post
Up