Արմեն Աղայանը դուրս է եկել
Ժիրայր Սեֆիլյանի կողմից գլխավորած «Ազատագրված Տարածքների Պաշտպանություն» կազմակերպությունից, ուր զբաղեցնում էր կազմակերպության քաղաքական քարտուղարի պաշտոնը։
Արմենը երբեք չէր թաքցնում, որ դեմ է ԱՏՊ-ի աստիճանաբար ավելի ու ավելի լևոնամետ քաղաքականությանը, բայց մինչ Ժիրայրը բանտում էր, համարում էր, որ դժվար պահին կազմակերպությունը լքելը սխալ քայլ կլինի։ Սեֆիլյանի ազատ արձակվելուց ու ԱՏՊ-ի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին միանալուց հետո, Աղայանը հայտարարեց կազմակերպությունից դուրս գալու մասին։