Ո՞ւր կորան ընդդիմադիր բլոգգերները

Sep 04, 2008 14:28

Վերջին մեկ տարվա ընթացքում իշխանությունների ամեն մի քայլ խիստ, եթե չասեմ գռեհիկորեն քննադատվում էր ռադիկալ ընդդիմությանը (ասա «լևոնականներ», պրծի էլի...) հարող բլոգգերների կողմից։

Իսկ հիմա ո՞ւր են այդ «ճշտականները»։ Ինչո՞ւ սկսվեցին։ Միայն Հայկն է շատ զգուշավոր ու մեղմ դժգոհություն հայտնում։

Մենակ պետք չէ ինձ հեքիաթներ պատմել, թե «АНК, борясь с режимом, никогда только с целью завоевать политические дивиденды не организовывал действий, которые как-нибудь, хотя бы опосредованно, могут навредить интересам Армении и армянского народа»։ Այս կտերը հրամցրեք այն մարդկանց, որոնք չեն հիշում լևոնականների՝ այս տարվա մարտ ամսին աշխարհով մեկ բարձրացրած հիստերիան, մեկ էլ ղարաբաղցի-հայաստանցի կեղտոտ խաղերը։

Հիմա շատ լավ երևաց, թե ով է ում բարեկամը։

Հ.Գ. Փիղն էլ չդիմացավ։

թուրքիա, հայաստանի առեւտրական հանրապետություն, 2008, քաղաքականություն, լտպ

Previous post Next post
Up