Շատերը՝ մանավանդ Կենդանի Մատյանում դժվարությամբ են հայերեն գրում։ Ասում են, թե հայերենով «ժամանակակից» թեմաների մասին գրելը դժվար է։ Իրականում խնդիրը հայերենի վատ իմացությունն է, և առաջին հերթին՝ բավականին սահմանափակ բառապաշարը։
Եւ այդ բառապաշարը հարստացնելու աղբյուրներից մեկը գրաբարն է, ուր կան բազմաթիվ կարճ, դիպուկ ու ամենակարևորը՝ հեշտ հիշվող բառեր, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվել։ Սկզբում այդ բառերից որոշ մի մասը ծիծաղելի են հնչում, բայց ժամանակի ընթացքում սովորում ես ու փորձում հաճախ կիռարել։
Բացի այդ արդի հայերենի շատ բառեր շատ ավելի հասկանալի են դառնում, քանի որ արմատները գրաբարից են։ Մենք ասում ենք «ծովահեն» առանց հասկանալու, որ «հէն» բառը գրաբարում նշանակում է «ավազակ»։ Հասկանալով բառի իմաստը, այն կարող ենք օգտագործել արդեն այսօրվա իրողությունները նկարագրելու համար, օրինակ՝ համացանցային ավազակներին կանվանենք «ցանցահեն» և ոչ թե օտար «հաքեռ» բառով։
Ի դեպ, ցանցահեն բառը մոտ մի տարի առաջ լսեցի Արմինե Գրիգորյանից։ Այսօր, մեր շնորհիվ այդ բառը արդեն Հ1-ով է հնչում։
Այնպես որ առաջարկում եմ միանալ
ընկեր Շուռի ստեղծած grabar_now համայնքին։