Ա1պլյու

Jul 21, 2008 22:23

Այսօր Սերյոգին ու Փղին հրավիրել էին նախագահի մամլո ասուլիսի, ուր նրանք հնչեցրին մեկական հարց մեր հավաքածներից։ Ավելի ստույգ. բարձրաձայնեցին հենց իրենց հարցերը ;))

Այլ հարցերին հերթ չհասավ (շատ քյառթու էին?)։ Արցախյան հարցով շատ կուզենայի հստակ պատասխան ստանալ։ Ինչևէ... Ահա թե ինչ է գրում Ա1պլյու-ն հայկական «բլոգերների միության ներկայացուցիչների» մասին.

Ի թիվս բոլորին ծանոթ լրագրողների, հենց սկզբից նախագահական նստավայր մտան երկու երիտասրադներ՝ ականջողերով, երկար մազերով եւ բակենբարդներով, պատռած շալվարներով եւ սեւ ակնոցներով: Նրանք տեղ զբաղեցրին լրագրողների շարքում եւ մինչեւ վերջ անհասկանալի էր, թե ինչ կապ ունեն ասուլիսի հետ. սակայն վերջում, Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց այդ երիտասարդներին, որոնք հարցեր էին հավաքել բլոգի միջոցով:

Սերգեյ Չամանյան եւ Տիգրան Քոչարյան անունով երկու երիտասարդներ՝ ներկայանալով որպես Բլոգերների միության ներկայացուցիչներ, կարելի է ասել ՚հավասարակշռվածՙ եւ ՚գլամուրնիՙ ասուլիսի տպավորությունը փչացրին այնպես, ինչպես դա չէր կարող անել անգամ ամենաիշխանամետ լրատվամիջոցը. Սերգեյ Չամանյանը փոխանցելով իբր բլոգում ստացած իր հարցերից մեկը Հյուսիսային պողոտայում անցկացվող ՚ապօրինի միջոցառմանՙ մասին, հարցրեց, թե ինչքան է պետությունը հանդուրժելու այդ միջոցառումը, որը հակասանիտարական վիճակ է ստեղծել եւ որի պատճառով ուղղակի անհնար է անցնել քաղաքի կենտրոնով, ինչպես նաեւ վտանգի է ենթարկվում Հյուսիսային պողոտայում գտնվող առեւտրային կենտրոնների գործունեությունը, որոնք սնանկացման եզրին են արդեն հայտնվել, այնինչ նրանք խոստումներ էին տվել աշխատատեղեր բացելու եւ այլն: Երիտասարդ բլոգերը Սերժ Սարգսյանին հիշեցրեց, որ նման դեպքերում քաղաքակիրթ երկրներում պաշտպանվում են գործարարների խախտված իրավունքները: Սերժ Սարգսյանը ընդունեց ՚կշտամբանքըՙ եւ ասաց, ով էլ լինի միջոցառման կազմակերպիչը, պատասխանատուն իշխանությունն է:

Հետաքրքիր է, մարտի 1-ի մասի՞ն էլ Սերժ Սարգսյանը նույն կարծիքն ունի:

Ի դեպ, հնչած 40 հարցերի թվում մարտի 1-ի թեման չշոշափվեց, իսկ քանի որ ամեն լրատվամիջոց ունր 1 հարցի իրավունք, ՚Ա1+ՙ-ը բարձրացրեց քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը, քանի որ վստահեցում էր ստացել, որ մարտի 1-ի թեման ասուլիսում շոշափվելու է:

Ինչեւէ: Սերժ Սարգսյանը նաեւ նկատեց, որ ուրիշ, քաղաքակիրթ երկրում վաղուց այդ գործարարները դիմել էին դատարան եւ պահանջել էին կարգի հրավիրել այդ մարդկանց՝ ցուցարարներին: Հիշեցնենք, որ նրանց մուտքը Ազատության հրապարակ, որտեղ որեւէ մեկի գործարար շահերը չեն վնասվի արգելված է:

՚Ես հարգում եմ մարդկանց իրավունքը կարծիք արտահայտելու, բայց այդ կարծիք արտահայտելը չպետք է բերի նրան, որ մարդիկ սնանկանան: Գիտեք շատ վատ է, որ այնտեղ տիրում է անառողջ մթնոլորտ, վատ է, որ այնտեղ հակասանիտարական վիճակ էՙ,-ասաց Սերժ Սարգսյանը:

Մյուս բլոգերին հետաքրքրում էր, թե ՚ինչո՞ւ քաղաքապետարանը արգելում է հանրահավաքները Մատենադարանի մոտ եւ ուղարկում է մարզադաշտեր, իսկ ոստիկանությունը, չգիտես ինչու, թույլատում է դրանքՙ:

Սերժ Սարգսյանն էլ նկատեց, որ ոստիկանության գործողությունները պայմանավորված են նրանով, որ հավելյալ բարդություններ չստեղծվեն։ ՚Չգիտեմ, ճիշտ կլիներ եթե չթույլատրվեր այն երկու հանրահավաքները Մատենադարանի մոտ: Կարծում եմ` ճիշտ են վարվել. մենք պետք է ընդհանրապես հանրահավաքներից չվախենանք, այլ մեր խնդիրը պետք է լինի այն, որպեսզի այդ հանրահավքաները տեղի ունենան օրենքի սահմաններում եւ իշխանությունների համաձայնությամբ, որովհետեւ հետեւանքների համար ամենամեծ պատասխանատվությունը կրում է իշխանությունըՙ։

Որ հենց այսօր Փղին ու Սերյոգին տեսած չլինեի, մի գուցե և հավատայի այս էշությանը, բայց դե տեսել եմ։ Ու ոչ միայն ես եմ տեսել, այլև իմ հետ մի քսան հոգի էլ. նկարագրությունը մասամբ Սերյոգինն է, բայց դե հաստատ ոչ Փղինը։ Ուղղակի Ա1պլյույական կեղտագրողին խիստ անհրաժեշտ էր նախօրոք, մինչև բուն թեմային անցնելը, թույնի դոզա սրսկել։ Լրագրության մեջ այս հնարքը կոչվում է «ջրհոր թունավորել» («poisoning the well»: Poisoning the well is a logical fallacy where information is presented in order to produce a biased result. It is a special case of argumentum ad hominem.). երբ սյուժեի հերոսին ի սկզբանե զզվելի տոնայնությունով են նկարագրում, որ հետո ինչ էլ ասի կամ անի՝ տհաճ տպավորություն ստեղծվի։ Էլ չասեմ, որ կարգին չհասկանալով ինչն ինչոց է, շտապելով ցեխագունդը շպրտեն՝ ամեն ինչ իրար խառնեցին. ի՞նչ «բլոգերների միություն», ո՞վ ասեց, որ Սերգեյի հարցը «ստացված» էր...

lj, սերժ սարգսյան, զլմ

Previous post Next post
Up