Համացանցի զարգացմանը զուգընթաց հայկական ֆորումներում ու բլոգերում սկսեց աշխուժորեն տարածվել հակաեկեղեցական քարոզչությունը։ Արտաքնապես տրամաբանորեն ձևակերպված (բայց փաստագրական հիմք չունեցող) այն հեշտությամբ արմատավորվում է պատմական իրականությունից անտեղյակ մարդկանց ուղեղներում։
Իրական կյանքում էլ տարբեր տեսակ հակաեկեղեցական ուղղվածություն ունեցող խմբերը (օրինակ՝ նեոհեթանոսները, իսկ ավելի ճիշտ՝ պսեւդոհեթանոսները; աթեիստները; աղանդների ներկայացուցիչները) բավական ակտիվ են, բայց համացանցի տարածումը խթանեց նրանց գործունեությունը։
Այս քարոզչության մեջ օգտագործվում են ինչպես ընդհանրապես քրիստոնեության դեմ ուղղված պնդումներ (ընդ որում, դրանց մի մասը պատասխան է ստացել դեռ վաղ միջնադարում, ուղղակի շատերը այդ մասին տեղյակ չեն), այնպես էլ կոնկրետ Հայ Եկեղեցու դեմ ուղղված մեղադրանքներ։ Ամենատխուրը այն է, որ հակաեկեղեցական քարոզչություն վարող մարդիկ իսկապես համոզված են, որ մեծ լավություն են անում հայ ազգին՝ փորձելով խարխլել եկեղեցու հեղինակությունը, փորձելով «ազատել» հայությունը կղերականության մտացածին կապանքներից։
Մի միջադեպ պատմեմ, որին ներկա էին նաև
Փիղը,
Սեդրակը,
Կոռնելին,
Գիլանցը։
Արմեն Այվազյանի դասախոսության ժամանակ մի կին հանդես եկավ հետևյալ մեղադրանքով. «Այն, որ պարսից ու օսմանյան լծի տակ գտնվելով՝ շատ հայեր դարձան մահմեդական ու ձուլվեցին, մեղավոր է առաջին հերթին եկեղեցին։ Մեր կղերականները մերժեցին ու արհամարեցին այդ մարդկանց, չուզեցին իրենց ընդառաջ գնալ, հայության գիրկը վերադարձնելու համար։»
Արմենը շատ լավ պատասխան տվեց այդ կարծես թե տրամաբանական, բայց իրականում անհիմն մեղադրանքին։ Հարգելի ընթերցողներ, ըստ ձեզ, ի՞նչպիսի փաստարկ օգտագործեց Արմենը։
ԱՎԵԼԱՑՈՒՄ. Օրվա վերջին
ճիշտ պատասխանը տվեց nicerollofham