Aug 22, 2015 06:21
Ֆեյսբուքի լրահոսը կարդալիս ավելի ու ավելի հաճախ մտքումս ասում եմ «Վրեն թե ...»։ Վրեն թե չի ապտակել, վրեն թե չեն վառել, վրեն թե չեն ասել և այլն։ Ֆեյսբուքով եթե դատեմ՝ դարձել ենք հիստերիկ խոմյաչոկների ազգ։ Վայ-վույ-վայ-վույ... Ռեժիմով. եթե մեկ-երկու օր իրեն պատեպատ տալու թեմա չի լինում, ապա խոմյաչոկը սկսում է իրեն պատեպատ տալ արդեն առանց որևէ առիթի և դա հերթական վայվույի թեմա է դառնում։ Փակ շրջան, էլի։
* * *
Նկարահանացավ։ Այսօր քաղաքով զբոսնում էինք, հասանք Կասկադ, պարզվեց ջազ-փառատոն է։ Ինչ-որ աղջիկ էր երգում, բավականին վատ. ձայնը թույլ էր, ինքն էլ մի տեսակ շատ անհամ-անհոտ։ Բայց էդ հեչ. пианист играет, как может... Հանդիսատեսների կեսը կա´մ սելֆի էր անում, կա´մ հեռախոսով նկարում այդ աղջկա ելույթը։ Չէին լսում, չէին նայում, նկարահանում էին։ Հարցնեմ, էլի. ո՞ւմ խեռին ա ձեր էդ սկսնակ երգչուհու վիդեոն, այն էլ հեռախոսով արված։ Ենթադրենք՝ նկարեցիք, հետո՞։ Տանելու եք տուն՝ լսե՞ք։ Լո՞ւրջ։
երևան,
facebook,
ուղեղի թռչնագրիպ