Վարկամոլություն

Jan 05, 2014 03:38


«Ազատություն» ռադիոկայանի հաղորդավարը պատմում էր, որ մարդիկ 200000 դրամ վարկ են վերցնում, որ Նոր տարի նշեն: Տաքսիստը լսեց-լսեց, ասաց, որ Մալաթիայի «Երևան Սիթիում» թույլատրում են 60000 դրամի առևտուր անել, 3 ամսում վերադարձնելու պայմանով:

* * *

Հյուր ենք գնացել, տոնական զրույցները վարկ վերցնելու, բանկերի սև ցուցակ ընկնելու, ինչպես նաև անիմաստ ու ոչ ( Read more... )

հայաստանի առեւտրական հանրապետություն, ուղեղի թռչնագրիպ, նյութապաշտություն

Leave a comment

Comments 7

noni_no January 5 2014, 12:21:23 UTC
ես սարսափում եմ նրանից, որ սկսել են վարկեր տալ առանց տեղեկանքների, միայն անձնագրերով: հեշտացրել են վարկերի օղակը վիզդ անցկացնելու պրոցեդուրան:

Reply

ahousekeeper January 5 2014, 13:05:15 UTC
Եւ կախվողը դեռ մի բան էլ «վիզ ա դնում», որ օղակը ստանա:

Reply


javakhk January 5 2014, 13:16:00 UTC
Եթե ժամանակ ունենամ կգրեմ իմ 5 տարվա հնության հեռախոսի եւ 20 տարվա հնության ժամացույցի մասին:

Reply


javakhk January 5 2014, 13:16:34 UTC
Սրա ավելի աննորմալ տեսակը հիշում եմ 1988 թվից: Երկրաշարժից հետո բավական շատ ընտանիքներ պետությունից (а тогда был еще СССР) փոխհատուցում էին ստացել իրենց ավերված տների վերականգնման համար: Որոշ գյուղական ջահել-ջհուլներ այդ փողով աֆտոներ էին առել ու հրճվելով քշում էին իրենց ավերված գյուղերում: Շատ հակասական տպավորություն էր առաջացնում:

Reply

ahousekeeper January 5 2014, 13:46:57 UTC
90-ականներին ու նույնիսկ 2000-ականներին էլ են նման պատմություններ եղել: Նույնիսկ եղել է, որ ստացած բնակարաններն են մսխել, էլի վերադարձել են դոմիկներ...

Reply

javakhk January 5 2014, 13:50:37 UTC

... )

Reply


(The comment has been removed)

ahousekeeper January 7 2014, 08:09:53 UTC
Մի քիչ վիճելի է, ըստ իս... Ավելի ճիշտ. նյութապաշտության վրա կառուցված տնտեսությունը՝ արևմտյան մոդելն է։ Վերջիվերջո keeping up with Joneses արտահայտությունը հաստատ Հայկական լեռնաշխարհում չի ծագել :)

Բայց ինչքանո՞վ է այդ մոդելն արդյունավետ Հայաստանի դեպքում։ Արևմտյան հասարակությունը կարող է լինել սպառող հասարակություն, որովհետև պատմականորեն ձևավորված իրականությունն այնպիսին է, որ իրենք «3րդ աշխարհի» համեմատ անհամաչափորեն շատ ռեսուրսներ են ծախսում։ Եթե չեմ սխալվում, միայն ԱՄՆ-ը ծախսում է աշխարհում արտադրվող էներգիայի 25%-ը։

Reply


Leave a comment

Up