Տաքսիստի վրեժը

Oct 21, 2013 20:38


Դեղին համարներով տաքսի էր, բայց հաշվիչը չմիացրեց։ Նման դեպքերում սովորաբար միացնել եմ տալիս, բայց այս անգամ մենակ չէի, խոսալով ընկա, հետո արդեն մի տեսակ հարմար չէր, որ ասեի։

Հաշվիչը չմիացրեց, իսկ երբ դիսպետչերը կապ տվեց, բնականաբար, ոչ էլ ասաց, որ ուղևոր ունի ու պատվեր ընդունեց։ Մի խոսքով՝ «կռայիտ»։ Քշեց Մաշտոցի պողոտայից մինչև Կիևյան փողոց, քարը պայթի՝ 3.5-4կմ։

Ու հազարանոցից էլ չի ուզում մանր վերադարձնի։ Այսինքն՝ հա´մ տաքսու տիրոջը գցեց, հա´մ էլ փորձում է ինձ գցել։ Ասացի մանրի համար։ Ճռռալով հավաքեց վեց հատ 50-դրամանոց, տվեց։ Յանըմ՝ ինձ իր արհամարհանքն էր արտահայտում։

:)

Հ.Գ. Աչքիս տաքսիստներին նվիրված առանձին պիտակ ստեղծեմ։

Ընկերանալ Ֆշտուկ


երևան, մենք

Previous post Next post
Up