Բազար

Oct 05, 2013 13:55


- Մարոլը քանի՞ս ա։

- Հարյուր։ - Բայց տեսնելով, որ պատրաստվում եմ հեռանալ. - Քանի՞ հատ ես ուզում։ Էրկուսն ութանասունով վեկալ։

Մալաթիայի շուկայում հազար տարի չէի եղել։ Այսօր կողքով անցնում էի, մտածեցի մտնեմ, նայեմ։ 90-ականների սկզբից բան չի փոխվել, չհաշված էլեկտրոնային կշեռքները։ Սա որպես վատ բան չեմ ասում, ընդհակառակը. գները ցածր են, ապրանքը՝ բազմազան։ Վայրի տանձից սկսած մանր կանաչ լոլիկով վերջացրած ամեն ինչ կա։ Սանիտարական-հիգիենիկ վիճակն, իհարկե sucks, բայց իրականում Երևանի ցանկացած գլամուռոտ սուպեռմարկետ միևնույն է այսպիսի տեղերից է միրգ-բանջարեղենը ստանում։

Հ.Գ. Համ էլ հիշեցի, որ թթվի սեզոնը մոտենում է...

Ընկերանալ Ֆշտուկ


երևան

Previous post Next post
Up