Վերջում լավ ա լինելու։ Եթե լավ չլինի, ուրեմն վերջը չի :)

Jun 19, 2013 22:29


Ռազմական կամ քարոզչության ոլորտներին գոնե մի քիչ ծանոթ մարդիկ գիտեն, որ զորահանդեսները հոգեբանական գործողությունների ավանդական միջոցներից են։ Զորահանդեսների նպատակն է հակառակորդին երկյուղ ներշնչել ու ոգևորել սեփական բնակչությանը, զորքին ու դաշնակիցներին։

Խորհրդային Միությունն օգտագործում էր ռազմական շքերթները նոր տեխնիկա ցույց տալու համար, երբեմն նույնիսկ փորձում տպավորություն ստեղծել, որ ինչ-ինչ սպառազինությունից ավելի շատ ունի, քան իրականում ուներ։

Նույն բանը հիմա Ադրբեջանն է անում ու ասեմ, բավականին հաջող է անում, քանի որ ամեն զորահանդեսից հետո մեր մոտ անհանգստացած խոսակցություններ են սկսում։

Իրականում Հայաստանն էլ է սպառազինություն գնում, ուղղակի շատ ավելի քիչ է այդ մասին խոսում (և, երևի թե, ճիշտ էլ անում է)։ Հետևյալ հոդվածը վերջին տարիների սակավ լուսաբանված մեր գնումների մասին է։
Հայաստանը սպառազինության մրցավազքում

Ամեն անգամ, երբ Ադրբեջանը հայտնում է սպառազինության հերթական գնման մասին, հայ հասարակությունում դժգոհության ալիք է բարձրանում։ Նախ՝ սովորաբար առանց հասկանալու, կրկնվում են ադրբեջանական քարոզչության թեզերը, այնուհետև հնչում են. «Իսկ ինչու՞ մենք նույնից չենք գնում», «Ինչո՞վ ենք պատասխանելու» և այդ բնույթի այլ հարցեր։

Նման հարցադրումները թերևս բնական են, սակայն միաժամանակ պարունակում են հոռետեսության (եթե չասենք՝ հուսալքության) տարրեր, ինչն անտեղյակության հետևանք է։ Խնդիրն այն է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը սպառազինության գնումների մասին տվյալներ դժկամորեն է հրապարակում, և մենք այդ մասին իմանում ենք կամ ուշացումով, կամ կողմնակի աղբյուրներից ու, որպես կանոն, ոչ ամբողջական։

Բազմաթիվ օրինակներ կարելի է հիշել, նշենք մի քանի առավել հայտնի դեպքերը. [շարունակել ընթերցելը]

Մի հարց էլ կա, որ այս խոսակցություններից հետո շատ են տալիս. «Պատերա՞զմ է լինելու»։ Պատասխանը շատ պարզ է. «Պատերազմը չի էլ վերջացել»։ Այնպես որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն միշտ էլ կա։ Ինչից հետևում է, որ Հայաստանում ապրող մարդը միշտ էլ պիտի պատրաստ լինի այդպիսի զարգացումներին թե´ ֆիզիկապես, թե´ հոգեբանորեն։ Պատերազմին միշտ պատրաստ լինելու այլընտրանքը մեկն է. ճամպրուկ-օդանավակայան-Գլենդեյլ։

Ընկերանալ Ֆշտուկ


հայ-ադրբեջանական հակամարտություն, քարոզչություն, պատերազմ, հայաստան, զենք

Previous post Next post
Up