Ժամանակի խնայողություն

Jan 06, 2013 04:19


«Տեղեկատվական պատերազմների» թեմայով գրող ռուս հեղինակները լավագույն դեպքում թուղթ մրող անգրագետներ են, վատագույն դեպքում՝ խաբեբաներ։ Ցանկացած դեպքում անիմաստ է ժամանակ ծախսել դրանց վրա։

Հ.Գ. Այնպես չէ, որ նստեցի-նստեցի, մեկ էլ որոշեցի խեղճերին քլնգել։ Վաղուց էի այս եզրակացության եկել՝ քրքրելով տասնյակ գրքեր։ Ուղղակի փորձում էի «Զորակնի» դպրոցիRead more... )

գրքեր, ռուսաստան, զորակն, քարոզչություն, դպրոց, գիտություն, կրթություն

Leave a comment

nrbakert_tashuk January 6 2013, 17:44:26 UTC
Ես ամուսնուս հարցրեցի (անալիտիկ աշխատանքի բերումով մի պահ զբաղվում էր մրցակցային հետախուզության հարցերով (конкурентная разведка)): Իհարկե ձեր ուզածը չէ հարյուր տոկոսով, բայց ասեց թող նայեն, նրանց միջոցով դուրս կգան այդ խնդիրներով զբաղվողների վրա:

Նեժդանով Իգոր Յուրյեվիչ

http://forum.razved.info/pdfs/Igor-Nezhdanov-Tekhnologii-Razvedki.pdf

http://it2b.ru/tag/%D0%9D%D0%B5%D0%B6%D0%B4%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%20%D0%98%D0%B3%D0%BE%D1%80%D1%8C%20%D0%AE%D1%80%D1%8C%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87/

Reply

ahousekeeper January 6 2013, 19:28:36 UTC
Շնորհակալություն, հիմա նայեմ։

Reply

ahousekeeper January 6 2013, 19:42:18 UTC
Հա, սա մի քիչ այլ է, բայց էլի իմ հետաքրքրության ոլորտում է։ Շնորհակալություն։

Reply

ahousekeeper January 6 2013, 20:32:08 UTC
Գիրքը թերթեցի. ավելի շատ սևագրի տպավորություն է թողում («հին վոժդը կիսվում է հնարքներով» տիպի, կամ էլ. «հլա պատմիր ոնց ես անում»)։

Reply

nrbakert_tashuk January 7 2013, 18:27:10 UTC
Գիտեք, այդ գիրքը չեմ նայել, ուղղակի հղումներ էի փնտրում ձեզ համար (շատ լինի, քիչ չլինի տարբերակով:) Բայց կարծում եմ հին գայլերից ավելի պրակտիկ նրբություններ կարելի է սովորել, քան նորաթուխ գլամուր գիտնականներից: Թեև բացառություններ շատ կան:))

Եվս երկու գիրք, նայեք, կարո՞ղ եք այդտեղ գտնել, չգիտեմ, էլեկտրոնային կա, թե չէ:

1. Н.Р. Ромачев/ И.Ю.Нежданов
"Конкурентная разведка" (Սա ոնց որ դասագիրք լինի: Բավականին մատչելի լեզվով գրված նյութ է, իսկը ուսանողների համար):

Եվ ռուսերեն լեզվով անգլերեն գրականությունից.

2. Джон Е. Проскотт, Стивен Х.Миллер. "Конкурентная разведка. Уроки из окопов"
Շատ պրակտիկ է՝ դատելով բովանդակությունից: Օրինակ գլուխներից մեկը կոչվում է "Организация конкурентной разведки в корпорации Xerox".

Միգուցե Torrent-ով գտնեք: Ամեն դեպքում ասեք, եթե ինչ-որ օգնություն պետք լինի: Այստեղ ինտերնետն էլ արագ է:

Reply

ahousekeeper January 7 2013, 23:43:39 UTC
RE: #2

Այստեղ անգլերեն օրիգինալը ոնց որ թե կա. http://bookfi.org/book/1203319

Reply


Leave a comment

Up