Հալեպահայերի ֆեյսբուքյան խմբերից մեկում մի կին աղերսալից ստատուս է գրել, թե ժողովուրդ, մի ճար արեք, հասեք, ինքնաթիռի երեք տոմսի դրամ է պետք, որ հարազատներին Հալեպից հանի, տեղափոխի Երևան։ «Հուսահատ եմ, եղբորս էլ կարող են բանակ տանել, միակ տղա երեխան է ընտանիքում, օգնեք»։
Նայում եմ ՖԲ պրոֆիլը. ապրում է Կիպրոսում, դատելով լուսանկարներից՝ հեչ վատ չի ապրում, կյանքի հաճույքներից իրեն չի զրկում, «փարթիներ», պիկնիկներ և այլն։
Ու, ցավոք, սենց կերպարներ վերջին 2-3 ամսում այնքան հանդիպեցի, ասելու չի։ «Ինձ աշխատանք է շտապ պետք թե չէ սովից կմեռնեմ... Վայ, չէ, մատուցող չեմ աշխատի», «Ինձ բնակարան ճարեք... բայց կենտրոնում ու պատուհանից էլ Մասիսը երևա» և այլն։
Հասկանում եմ, ահավոր բան չի, ընդամենը երեսառածություն է և ուրիշներին շահագործելու փորձ, բայց միևնույն է տհաճ է։
Ընկերանալ Ֆշտուկ ![](http://www.circle.am/service/?sid=3956&bid=70)