Թանգարանային գիշերվա միջոցառումների պլան

May 19, 2012 11:35


Մի քանի օր առաջ Սիվիլիթասի հերթական «երկիրը-երկիր-չի-(բա-խի-քոչարյանի-վախտ-սե՞նց-էր)» ոճի քարոզչական հոլովակը տեսա, ուր պնդում էին, թե Հայաստանի չափահաս բնակիչների 60+ տոկոսը ֆինանսական պատճառներով չի կարող իրեն թույլ տալ մասնակցել մշակութային միջոցառումների՝ թատրոն, կինո, համերգների գնալ։ Երբ սկսեցի հարցեր տալ վիճակագրական այդ տվյալները հավաքելու մեթոդիկայի մասին, պարզվեց, որ շատ կասկածելի են այդ թվերը...

Իրականում անվճար մշակութային միջոցառումներ լինում են և ոչ միայն Երևանում և մշակութային միջոցառմանը մասնակցել ցանկացողների մեծ մասը ոնց էլ լինի տարին 2-3 անգամ կարող են իրենց այդպիսի բան թույլ տալ... Ինչևէ, այսօր «մշակութային սովը» հագեցնելու հոյակապ առիթ է. ժամը 18:00-24:00 Հայաստանում «Թանգարանային գիշեր» է՝ բոլոր թանգարանները բաց են և մուտքն էլ անվճար է։ Ավելին, ահագին համերգներ կան, նույնպես անվճար։ Իսկ քանի որ Մշակնախի կայքում միջոցառումների ցուցակը գտնելը մի մեծ պատմություն է, ապա այստեղ էլ եմ դնում, որ ամեն անգամ ստիպված չլինեք Word-ի ֆայլ բացել...
ԵՐԵՒԱՆ
Հայաստանի պատմության թանգարան (Հանրապետության հրապարակ)
  • 19:00 «Գիրը ժամանակների վկա» ցուցահանդես
Հայաստանի ազգային պատկերասրահ (հասցեն` Երևան, Արամի 1)
  • 18:00 «Սուրենյանցը և իր ժամանակակիցները» ցուցահանդես
  • 18:00 «Հայ ժամանակակից գրականությունը» ցուցահանդես
  • 18:00 «Ռուս կերպարվեստը 19-րդ դարում» տեսաշար
  • 18:00 «Գրքի ստեղծումը» խաղ-էքսկուրսիա
  • 18:00 «Գրի հավերժությունը» ինտերակտիվ էքսկուրսիա
  • 19:00 «Բնական գրագիտություն» զրույց, քննարկում
  • 20:00 Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգ
  • 22:00 «Գեղանկար-գրականություն երկխոսություն» բեմականացում
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն (Աբովյան 64)
  • 14:00 Ֆրունզիկ Եղիազարյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես
  • 17:00 «Մաշտոցյան վկայագրեր» ցուցահանդես
  • 18:00 «Հայ դասականները հայ գրի ու հայոց լեզվի մասին» ասմունք
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Սարյան 3)
  • 18:00 «Սարյանը և գիրքը» ցուցահանդես
  • 18:30 «Մարտիրոս Սարյան: Նամակներ /1929-1954/» գրքի շնորհանդես
  • 20:00 Վոկալ երաժշտության համերգ
  • 21:00 «Մ. Սարյանի գրքային նկարազարդումներ» սլայդ-շոու
  • 22:00 Թեյի հյուրասիրություն
  • 23:00 «Մ. Սարյան-Ա. Խաչատուրյան» տեսաֆիլմ
Հովհաննես Թումանյանի թանգարան (հասցեն` Երևան, Մոսկովյան 40)
  • 18:00 Անկոչ հյուրեր թանգարանում
  • 18:00 Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես
  • 18:00 «Անուշ պոեմի և օպերայի պատմությունը» ցուցահանդես
  • 19:00 Crimesterdam խմբի մասնակցությամբ ռոք համերգ
  • 20:30 Համերգ
  • 22:00 Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (Զարուբյան 3)
  • 18:00 «Գայանե» բալետի թեմաներով ցուցահանդես
  • 18:00 «Հնչյուններ և գույներ»` նկարում են երեխաները
  • 18:30 Պարային հատվածներ «Գայանե» բալետից, պարի ուսուցում
  • 21:00 «Գայանե-70»` Գևորգ Աճեմյանի անվ. ջութակահարների անսամբլի, Ա. Խաչատրյանի անվ. տրիոյի մասնակցությամբ համերգ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Զարուբյան 20)
  • 19:00 «Իսահակյան - «Գրական թերթ» առնչությունները» ցուցահանդես
  • 19:00 «Ժամանակների երկխոսությունը» հագուստի ցուցադրություն
  • 22:00 Ռոք համերգ
Եղիշե Չարենցի տուն-թանգարան (Մաշտոցի 17)
  • 17:00 «Ժամանակակից հայ արձակի հավաքածու» ֆրանսերեն գրքի շնորհանդես
  • 19:00 «Գիրը փոփոխվող աշխարհում» գրական-երաժշտական կոմպոզիցիա
  • 21:00 «Դաստախուն» անակնկալ
Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան (Պուշկինի 70)
  • 18:00 Հիմնական ցուցադրություն
  • 18:00 Արա Սարգսյանի աշխատանքների բացօթյա ցուցահանդես
Գրիգոր Գրիգորյանի /Ջոտտո/ արվեստանոց-թանգարան (Մաշտոցի 45/1)
  • 18:00 Հիմնական ցուցադրություն
Ռուսական արվեստի թանգարան (Իսահակյան 38)
  • 18:00 «Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ»` Մ. Ա. Վրուբելի գրաֆիկական աշխատանքի վերատպությունը «Fine Art Print» նոր տեխնոլոգիայով
Երվանդ Քոչարի թանգարան (Մաշտոցի 39/12)
  • 18:00 «Վերածնված խորհրդանիշ» ցուցահանդես
  • 20:00 «Վերածնված խորհրդանիշ» տեսաֆիլմ
  • 21:00 «Առաջին մեղսագործությունը» տեսաֆիլմ
Սերգեյ Փարաջանովի թանգարան (Ձորագյուղ, Ազգագրական թաղամաս 15-16)
  • 18:00 «Ս. Փարաջանովի նամակագրությունը 1974-1977 թթ. բանտում եղած տարիներին» ցուցահանդես
  • 18:00 «Երգ Հայավատայի մասին» գրքի ցուցադրություն
Փայտարվեստի թանգարան (Պարոնյան 4 և 2)
  • 14:00 Հիմնական ցուցադրություն
  • 18:00 «Հնի և նորի արահետներով» բացօթյա ցուցահանդես
Ժամանակակից արվեստի թանգարան
18:00 «Հ. Իգիթյանի գրավոր ժառանգությունը» ցուցահանդես «Ներքին ժամանակը» ցուցահանդես «Երկխոսություն» ցուցահանդես 19:00 «Թանգարանը և շրջակա միջավայրը» հանդիպում 20:30 «Տպագիր և էլեկտրոնային գրքեր. համագործակցություն և մրցակցություն» դասախոսություն 21:30 Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կանանց երգչախմբի ելույթ 22:30 Ջազ-բենդի համերգ (հասցեն` Երևան, Մաշտոցի 7) Երևան քաղաքի պատմության թանգարան (Արգիշտիի 1/1)
  • 19:00 «Թանգարանների գիշերը Երևանի թանգարաններում՝ 2005-2012 թթ.» շնորհանդես
  • 20:00 «Սա է սերը և այդպիսին է կյանքը» ցուցահանդես
  • 21:30 «Գրավոր ժառանգության գանձարանից՝ թանգարանի արձանագիր ցուցանմուշները» ցուցահանդես
  • 22:00 Հայկական այբուբենի տառերով օդապարիկների լուսային շոու
Կարեն Դեմիրճյանի թանգարան (Ղ. Փարպեցու 7)
  • 18:00 «Գեղանկարչությունը, որպես գրքի ձևավորման խորհուրդ» ցուցահանդես
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան (Երևան, Քանաքեռի 2/4)
  • 18:00 Հիմնական ցուցադրություն
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան (Աբովյան 29/4)
  • 18:00 Դեմիրճյանի «Հայը» էսսեի տարածում
  • 19:00 «Կարմիր գլխարկ» ներկայացում /«Ագուլիս» տիկնիկային թատրոնում/
  • 19:00 «Հայը» էսսեի շնորհանդես
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան (Բաղրամյան 1-ին անցուղի, շ. 1, բն. 26)
  • 14:00 «Մանուել Կապուտիկյանի ջրաներկ աշխատանքները» ցուցահանդես
  • 15:00 Սիրվարդի մանկապարտեզի տնօրենի դաստիարակների և այլոց գրառումների /1926-28 թթ./ հուշատետրի ցուցադրում և ընթերցում
  • 16:00 «Սիլվա Կապուտիկյանի և Վարազդատ Հարությունյանի բարեկամության մասին» ժամանակակիցների վկայություն
  • 18:00 «Վանա ժաժիկ բրդուճի» հյուրասիրություն
  • 20:00 Սիլվա Կապուտիկյանին բնութագրող անվանի մեծերի /Ավ. Իսահակյան, Մ. Սարյան, Վեհափառ.../ գրառումների գրքի ցուցադրում և ընթերցում
  • 21:30 «Մենախոսություն» տեսաժապավենի ցուցադրում
Հայաստանի բնության պետական թանգարան (Տիգրան Մեծի 34)
  • 18:00 Բնությունը ներկայացնող գրքերի հավաքածուների ցուցահանդես
  • 18:00 «Ապրած տարիներ» ցուցահանդես
  • 18:30 «Գիրը փոփոխվող աշխարհում» զեկույց
  • 19:00 «Դուռը բաց է, մտքեր» գրքի հեղինակ Արսեն Բաբայանի հետ հանդիպում
  • 19:30 Երևանի Ք. Քուշարյանի անվան արվեստի դպրոցի սաների ելույթ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան (Էրեբունու 38)
  • 18:00 Ճեպանկարի ժամ
  • 19:00 Ժամանակակից բալետ
  • 20:00 «Փարոս» կամերային երգչախումբ
  • 20:50 «Էրեբունի. նոկտյուրն» իմպրովիզացիաներ, դաշնամուր` Միքայել Գաբրիելյան
  • 21:45 «Շելլ» դաշնամուրային տրիո դասական կատարումներ
Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Երևան, Կասկադ)
  • 10:00 «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդես
  • 10:00 «Սվարովսկի` Բյուրեղյա պալատ» ցուցադրություն
  • 10:00 «Բյուրեղապակյա աշտարակ» քանդակի ցուցադրություն
  • 10:00 Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական կայքէջի հայկական տարբերակի մեկնարկ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան (Ազատության 2)
  • 18:00 Հիմնական ցուցադրություն
Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (Կառավարական 3-րդ մասնաշենք)
  • 10:00 «Հայ միջնադարյան ճարտարապետությունը մանրակերտերով» ցուցահանդես
  • 19:00 «Երիտասարդ արվեստաբանները ճարտարապետության մասին» կլոր սեղան
  • 20:00 Հայ ժողովրդական և հոգևոր երաժշտություն` Արթուր Շահնազարյան և Հայկ Մխոյան
Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ (Կառավարական 3-րդ մասնաշենք)
  • 18:00 Հիմնական ցուցադրություն
«Կալենց» թանգարան (Կալենցի 18)
  • 18:00 Հիմնական ցուցադրություն
«Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարան (Երևան, Արշակունյաց, Կոմիտասի անվ. պանթեոն)
18:00 Անդրանիկ Զորավարին և ֆիդայական շարժմանը նվիրված տեսագրությունների ցուցադրում Կոմիտաս, ֆիդայական երգեր ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան (գ. Արաքս)
18:00 Համերգ 18:30 «Հայկական լեռնաշխարհ» եռաչափ պատկերի ներկայացում, ֆիլմի ցուցադրում 19:00-22:00 «Հայկական հյուսքի արվեստի գաղտնիքները» կրթական ծրագիր «Հայկական տարազ և նորաձևություն» կրթական ծրագիր Ժողովրդական խաղերի ներկայացում և ուսուցում 19:00-20:00 Ազգային հնամենի պարերի ուսուցում Էջմիածնի պատմաազգագրական թանգարան (ք. Էջմիածին)
  • 18:00 Ադաբլուրից և Արագածից 2012 թ. պեղված նորահայտ նյութերի ցուցադրություն
  • 18:00 Համերգային ծրագիր
Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան (ք. Էջմիածին)
  • 18:00 Էջմիածին քաղաքի Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների ստեղծագործությունների ցուցահանդես
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան (ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս)
  • 14:00 «Զվարթնոցը դարերի խորքից» ցուցահանդես
  • 17:00 «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթական նախագիծ լսողական խնդիրներ ունեցողների համար
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան (գյուղ Տարոնիկ)
  • 14:00 «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթական նախագիծ հատուկ կարիքներով լսարանի համար
  • 16:00 «Մեծամորից հայտնաբերված արձանագիր առարկաները» դասախոսություն
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Պարույր Սևակի տուն-թանգարան (գյուղ Սևակ)
  • 18:00 «Գիրքը Պ. Սևակի կյանքում» դասախոսություն
  • 18:00 1666թ. Ամստերդամում տպագրված հայերեն առաջին տպագիր <<Աստվածաշնչի>> ցուցադրություն
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան (գյուղ Արարատ)
  • 18:00 Հիմնական ցուցադրություն
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Պերճ Պռոշյանի տուն-թանգարան (ք. Աշտարակ)
  • 15:00 Պ. Պռոշյանի անձնական գրքերի ժամանակավոր ցուցահանդես
  • 16:00 «Ավանդական տոների թանգարան» ցուցահանդես
  • 17:00 «Մեր քաղաքի գաղտնիքները» մրցույթ-վիկտորինա
  • 18:00 «Գիրքը փոփոխվող աշխարհում» կավճանկար-մրցույթ
  • 21:00 «Հայ կինոյի գոհարները» բացօթյա կինոդիտում
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան (գ. Գառնի)
  • 13:00 «Գառնի» տեղանունը դարերի խորքից» միջոցառում
Օրբելի եղբայրների տուն-թանգարան (ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց)
16:00 «Հնատիպ գրքեր» ցուցահանդես «Մխիթարյան միաբանության դերը հայկական մշակույթում» զեկուցում «Մխիթարյան միաբանություն» տեսաֆիլմ 18:00 «Հովսեփ Օրբելի» գրական-երաժշտական կոմպոզիցիա Հրազդանի երկրագիտական թանգարան (ք. Հրազդան, Սպանդարյան 2)
  • 17:00 Կարինե Նաջարյանի, Արման Մանուկյանի, Արթուր Բարսեղյանի, Մեղեդի Ղազարյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ)
  • 09:00 Հիմնական ցուցադրություն
  • 09:00 Հնատիպ գրքերի ցուցահանդես
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Դիլիջանի երկրագիտական թանգարան (ք. Դիլիջան)
  • 18:00 Հնատիպ գրքերի ցուցադրություն
  • 18:00 Դիլիջանցի ստեղծագործողների աշխատանքների բացօթյա ցուցահանդես
Իջևանի պատմաերկրագիտական թանգարան (հասցեն` ք. Իջևան)
  • 18:00 Հիմնական ցուցադրություն
Բերդի պատմության և կենցաղի թանգարան (հասցեն` ք. Բերդ)
  • 18:00 Հիմնական ցուցադրություն
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ (Սիսիան)
Կապանի երկրագիտական թանգարան
18:00 «Հին և նոր Կապան» ցուցահանդես «Գրավոր հիշողություն» ցուցահանդես «Մեր պատմության աստեղային ժամը» ցուցահանդես «Վահանավանք -110» ցուցահանդես Գորգերի, գյուղատնտեսական աշխատանքային գործիքների, վիմագրերի, քարե արձանների բացօթյա ցուցադրություն «Սյունիքի պատմություն», «Մեր գյուղերը» սլայդ-շոու Էքսկուրսիա և դասական երաժշտություն (հասցեն` ք. Կապան, Գ. Նժդեհի 24/41) Կապանի ժամանակակից արվեստի թանգարան (ք. Կապան, Ռ. Մելիքյան 8)
  • 18:00 Չցուցադրված գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն
  • 18:00 «Վաղ ժամանակների հայ արվեստի ծնունդը և արդի հայ արվեստը» դասախոսություն
Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան (ք. Կապան, Գ. Նժդեհի 24/41)
  • 18:00 Կապանի ստեղծագործող կանանց աշխատանքների ցուցահանդես
  • 18:00 Դասական երաժշտության կենդանի կատարումներ
  • 18:00 Գրական հատված
Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան (ք. Սիսիան, Ն. Ադոնցի նրբանցք)
  • 18:00 Հիմնական ցուցադրություն
  • 19:00 «Ադոնցյան օրեր» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն
  • 20:30 «Նշխարներ» ցուցահանդես
  • 22:00 «Կոմիտասյան երգ» Սիսիանի մանկական երգչախմբի և Սիսիանում ԱՄՆ կամավորների մասնակցությամբ համերգ
  • 23:00 «Հայ փիլիսոփայության Սյունիքի դպրոցը. Հովհ. Որոտնեցի, Գր. Տաթևացի, Առաքել Սյունեցի» զրույց
ՎԱՅՈՑ ՁՈՐ
Եղեգնաձորի երկրագիտական թանգարան (ք. Եղեգնաձոր)
  • 18:00 «Ժամանակների խաչմերուկներում» ցուցադրություն
«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան (գ. Վերնաշեն)
  • 16:00 «Պատմություն տանն Սիսական» ցուցահանդես
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Գեղարքունիքի երկրագիտական թանգարան (ք. Գավառ)
  • 16:00 Ազգագրական իրերի բացօթյա ցուցահանդես
  • 18:00 Հնատիպ գրքերի ցուցահանդես
  • 17:00 Համերգային ծրագիր-հանդիպում դպրոցականների հետ
  • 18:00 Գավառի տարածաշրջանի գորգագործ և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես
Սևանի բնապատմական թանգարան
18:00 Հայաստանի Գեղամա լեռների ժայռապատկերների ցուցադրություն «Սևան» պարային համույթի ելույթը Հայ դասականների ստեղծագործությունները Սևանի արվեստի դպրոցի աշակերտների կատարմամբ Սևան «Բրենդ» էստրադային խումբ Մարտունու երկրագիտական թանգարան (ք. Մարտունի)
  • 14:00 Գեղարվեստի դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդես
  • 14:30 Համերգային ծրագիր /Մշակույթի տուն/
  • 16:00 «Մշակութային ժառանգության գանձերը» բացօթյա ցուցահանդես /Մյասնիկյանի անվ. հրապարակ/
  • 18:00 Թանգարանային ցուցադրություն /Երկրագիտական թանգարան/
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարան (ք. Գյումրի, Հաղթանակի պողոտա 47)
  • 11:00 «Ալեքսանդրապոլի տպագիր մամուլը» ցուցահանդես
  • 16:00 «Անի» մանկուց հաշմանդամ ՀԿ-ի երեխաների համերգը
  • 17:00 Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն
  • 18:00 Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը
Հովհաննես Շիրազի տուն-թանգարան
18:00 Երիտասարդ նկարիչների ցուցահանդես Երիտասարդ քանդակագործների քանդակների ցուցահանդես «Կիկոսի մահը» թատերական ներկայացում (մյուզիքլ) ըստ Հովհ. Թումանյանի Երիտասարդ բանաստեղծների ընթերցումներ (հասցեն` ք. Գյումրի Վարպետաց փող.,101) Մհեր Մկրտչյանի թանգարան (ք. Գյումրի, Շ. Ռուսթավելու փող. 30)
  • 13:00 «Մհեր Մկրտչյան» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրում
  • 15:00 Հուշեր Մհեր Մկրտչյանի կյանքից. պատմում է դերասան Էդիկ Պողոսյանը
  • 17:00 «Անի» պարային համույթի ելույթը
  • 19:00 Գոհար երաժշտանոցի սաների ելույթը
  • 21:00 5-րդ երաժշտական դպրոցի դուդուկահարների ելույթը
  • 22:00 Հյուրասիրություն
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (ք. Գյումրի, Վարպետաց փող.91)
  • 15:00 Պոեզիայի ցերեկույթ
  • 16:00 «revolution» խմբի համերգ
  • 19:00 Թեյախմություն Գյումրվա ավանդույթներով
Երանուհի և Մարիամ Ասլամազյանների թանգարան (ք. Գյումրի, Աբովյան փող. 242)
  • 16:00 «Պլեներ» ուսանողների մասնակցությամբ
  • 17:00 Գյումրու Ս. Մերկուրովի անվ. կերպարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես
  • 17:00 Գյումրեցի արվեստագետների ստեղծագործությունների վերհուշ ցուցադրություն
  • 20:30 Ստեղծագործական հանդիպում արվեստաբանների հետ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
Վանաձորի կերպարվեստի թանգարան (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի, 1)
  • 18:00 «Տաթև» պարային համույթի ելույթը
  • 18:00 Երիտասարդ նկարիչներ - էսքիզներ
  • 18:15 Կավճանկար
  • 18:45 Տիկնիկային ներկայացում «Սուտասանը»
  • 19:00 Երգի ուսուցում Բոգդան Հովհաննիսյանի հետ
  • 19:30 Օրիգամի՝ թղթի հրաշք աշխարհում
  • 20:00 Հայկական մուլտֆիլմի ցուցադրություն
  • 20:25-20:40 Մուլտֆիլմի դիտումից հետո նկարազարդում
  • 21:05-21:15 Մրցանակաբաշխություն
Լոռու երկրագիտական թանգարան (ք. Վանաձոր, Երկաթուղայինների այգի)
  • 11:00 «Լոռեցու հետքերով» ցուցադրություն
  • 14:00 «Բոհեմ» կամերային թատրոն
  • 16:00 Երաժշտական համարներ
  • 17:00 «Թանգարանը փոփոխվող աշխարհում» ցուցահանդես
Ստ. Զորյանի տուն-թանգարան (ք. Վանաձոր, Ստ. Զորյան 24)
  • 18:00 Վանաձորի կամերային երգչախումբ
  • 18:00 «Ստ. Զորյանը և իր հետնորդները» ցուցադրություն
  • 18:00 Ասմունքում են երիտասարդ բանաստեղծները
  • 18:00 «Օրրան» հասարակական կազմակերպության սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես
Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն (ք. Ստեփանավան)
  • Հիմնական ցուցահանդես
Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (գ. Դսեղ)
  • 18:00 «Իմ թանգարանը և իմ գյուղը» լուսանկարների ցուցահանդես
  • 19:00 «Բարեկենդանը» ներկայացում
  • 20:00 «Ես հայ եմ» Դսեղի միջն. դպրոցի աշակերտների միջոցառումը
  • 20:30 «Սայաթ-Նովան Թումանյանի մեկնաբանմամբ» դասախոսություն


Ընկերանալ Ֆշտուկ


մշակույթ, երևան, 2012, գործողություն, արվեստ, հայաստան

Previous post Next post
Up