Ուղեղի թռնչագրիպը՝ լրատվամիջոցներում

May 18, 2012 16:30


Չեմ հիշում ovanitas թե kornelij վերջերս գրել էին, որ բլոգերը դարձան ԶԼՄ, իսկ լրատվամիջոցները՝ բլոգեր. համացանցային-ֆեյսբուքյան բամբասանքներ վերատպելով, անկապ հեղինակների անկապ կարծիքները որպես «վերլուծություններ» ներկայացնելով։

* * *

Թարմ օրինակ. Lragir.am-ը «Հայաստան-ՆԱՏՕ» խորագիր ունի, ուր նատօյամետ պիառ է գնում... (ինչը նորմալ է, քանի որ նշված է, թե ով է ֆինանսավորում խորագրի աշխատանքը)։

Այսօր խորագրում հրապարակել են հարցազրույց ռեժիսյոր Տիգրան Խզմալյանի հետ։ Չգիտեմ ինչու են ռազմավարական ու ռազմական՝ այսինքն լուրջ մասնագիտացում պահանջող հարցի վերաբերյալ կինոռեժիսյորի հետ խոսում, բայց արդյունքում Խզմալյանն այսպիսի բան է ասում.
Պետք է նկատել, որ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ն իրենց անդամ երկրներին չեն պաշտպանել և չեն պաշտպանի այն դեպքում, երբ պատերազմները հենց այդ բլոկի պետությունների մեջ լինեն, ինչպես օրինակ` Հայաստան-Ադրբեջան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը չի անցնի Հայաստանին պաշտպանելու գործին: Ռուսաստանը, ելնելով իր շահերից և ոչ թե պայմանագրերից, չի օգնի, ինչպես օրինակ, Թուրքիայի և Հունաստանի հերթական բախման ժամանակ ՆԱՏՕ-ն չի օգնի Հունաստանին, քանի որ այդ երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են:

Դատելով բերած օրինակից՝ Խզմալյանին թվում է, թե Ադրբեջանը ՀԱՊԿ (ОДКБ) անդամ է, այնինչ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ։

Լավ, ենթադրենք ռեժիսյորը պարտավոր չէ ռազմական դաշինքներից տեղյակ լինել (թեպետ հարց է ծագում, ապա ինչու է ռազմական դաշինքների թեմայով խոսում)։ Բայց արդյո՞ք «Հայաստան-ՆԱՏՕ» անունով հատուկ խորագիր ունեցող լրատվամիջոցը ՉՊԻՏԻ ունենա չեմ ասում մասնագետ, բայց տարածաշրջանային քաղաքականությունից գոնե թեթևակի տեղյակ մի մարդ, որն ի վիճակի լինի այս կարգի կոպիտ սխալը նկատել։

Իսկ գիտե՞ք ինչն է ավելի խնդալու. այս կարգի մառազմ հրապարակող լրատվակայքի վայ-վերլուծաբան Հակոբ Բադալյանն ընդամենը մի քանի օր առաջ «մառազմ» անվանեց օդուժի և ՀՕՊ ոլորտի մասնագետ Արծրուն Հովհաննիսյանի մի հայտարարություն, որի իմաստը Հակոբն ի վիճակի չէր հասկանալ, քանի որ լրիվ անտեղյակ էր թեմայից։

Ընկերանալ Ֆշտուկ


nato, ուղեղի թռչնագրիպ, քաղաքականություն, զլմ

Previous post Next post
Up