Երկու խոսք Բրեդլի Մենինգի ծանր կյանքից...

Apr 25, 2012 22:46


Վիկիլիքսին 100 հազարավոր գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար մեղադրվող ռազմական վերլուծաբան Բրեդլի Մենինգը ոչ միայն «ոչ ավանդական սեռական կողմնորոշման» տեր մարդ է, այլև սեռական ինքնության լուրջ խնդիրներ ուներ. նույնիսկ կանացի շորերով իր լուսանկարն է տվել հրամանատարին, որպեսզի բանակից զորացրեն (և իրեն իսկապես պատրաստում էին զորացրել)։ Նաև հետաքրքրվել է սեռը փոխելու հարցերով։ Ծառայության ժամանակ էլ խորը դեպրեսիայի մեջ է եղել, ընդհարումներ է ունեցել ծառայակիցների հետ, նույնիսկ հարվածել մի կնոջ, սեղան շուռ տվել և այլն։

Մի խոսքով՝ արել է այնպիսի բաներ, որ պիտի առնվազն լուրջ մտահոգություն առաջացներ իր հրամանատարության ու ծառայակիցների մոտ։ Սակայն մինչև վերջին պահը ոչ ոք չի կասեցրել գաղտնի նյութերի հետ աշխատելու թույլտվությունը, քանի որ կադրերի խիստ պակաս ունեին։ Նա և իր ծառայակիցները երբեմն աշխատել են 14 ժամ անընդմեջ, ծայրահեղ նեղվածքում, ու զարմանալի չէ, որ առանց այդ էլ լիքը հոգեբանական խնդիրներ ունեցող Մենինգին «տարել ա»։

Ընկերանալ Ֆշտուկ


wikileaks, ամն, իրաք, բանակ

Previous post Next post
Up