Քիչ մը դաժան գրառում պատերազմական քարոզչության մասին

Mar 11, 2012 12:50


Ադրբեջանցիների կողմից ամեն հերթական կրակոցի մասին լուրից հետո աղմուկ է բարձրանում. «Բա խի՞ մերոնք չեն պատասխանում։ Մեկի դիմաց տասը թուրք պիտի փռել...» և այլն։ Ես էլ եմ համոզված, որ մեր սիրելի հարևանները հասկանում են միայն ուժի լեզուն ու պատժիչ գործողություններն անխուսափելի են իրենց զսպելու համար։

Մյուս կողմից հասկանում եմ նաև, որ պատժիչ գործողություններ լինում են, բայց Զինված ուժերը հաստատ չեն կարող այդ գործողությունները գովազդել։

Ցանկացած դեպքում, ահա մի հոդվածի թարգմանություն՝ ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքից, ուր մեկ հենակետում չբացահայտված հանգամանքներում զոհված յոթ ադրբեջանցի զինվորների ծնողները պնդում են, որ իրենց որդիներին հայ դիվերսանտներն են սպանել. Ադրբեջանցի ծնողները պնդում են, որ իրենց որդիները հայերի վրեժխնդրության զոհ են։

Իհարկե, պետք է հաշվի առնել, որ այս հանգամանքներում սպանվածների հարազատները հաստատ չեն կարող դիտարկվել՝ որպես վստահելի տեղեկությունների աղբյուր, բայց հետաքրքիր մանրամասներ են նշվում, օրինակ՝ միջադեպի միակ կենդանի մնացած վկան երեք օրից մահացել է ավտովթարի հետևանքով, երբ նրան հարցաքննության էին տանում։

Թեմայից մի քիչ հեռու ընթերցողի մոտ, իհարկե, կարող է հարց առաջանալ, թե որն է այսպիսի դեպքերը կոծկելու՝ Ադրբեջանի իշխանությունների շահը։ Բացատրեմ. ադրբեջանցիները ամեն գնով փորձում են ստեղծել հերոս ադրբեջանցի ասքյարի կերպար, որ «մին զարկի, ջարդի հազար»։ Այդ պատճառով էլ 4 հայ զինվոր սպանած ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովին ափալ-թափալ սարքեցին ազգային հերոս ու արդեն պատմություններ են շրջանառվում, թե իբր նա ոչ թե չորս, այլ հարյուր հիսունչորս հայ է սպանել։

Իսկ ադրբեջանցի զինվորներին այսպիսի զանգվածային կոտորածի ենթարկելու փաստը «ջիգիթ ասքյարի» փառահեղ քարոզչական պատկեր ստեղծելու ճիգերը ջուրն է թափում։ Ըստ այդմ զարմանալի չէ, եթե ադրբեջանցի թուրքերն ամեն քայլի դիմեն այս կարգի միջադեպերը կոծկելու նպատակով, չզլանալով նույնիսկ վկա վերացնելուց։

Ընկերանալ Ֆշտուկ


հայ-ադրբեջանական հակամարտություն, ադրբեջանցի թուրքեր, psyops, բանակ, պատերազմ, հայաստան, ադրբեջան

Previous post Next post
Up