Լունապարկի հանրապետություն

Feb 17, 2012 23:36


Հայաստանի և որևէ քաղաքական ուժի առաջադրած լուրջ ծրագիր չեմ տեսել։ Ծրագիր, որ ինչ-որ երկարաժամկետ ճանապարհ ցույց տա, հեռահար նպատակներ, մարտավարություն-ռազմավարություն սահմանի և այլն։ Ծրագիր, որն իրականացնելու համար մարդիկ շարունակաբար աշխատեն` անկախ այդ պահին իրենց կուսակցության իշխանական կամ ընդդիմադիր լինելուց... Այսօր իշխանական կուսակցությունները միայն մեկ ծրագիր ունեն. իշխանությունը պահել։ Ընդդիմադիր կուսակցություններն էլ մեկ ծրագիր ունեն. իշխանության գալ ու սկսել իրագործել ներկա իշխանական կուսակցությունների այդ միակ ծրագիրը, այսինքն՝ իշխանությունը պահելը։ Հավերժական շարժիչով կառուսել։

Փոխարենը՝ ինչքան ուզեք շոուներ ու լաչառություն։ Բա ոնց, ի՞նչ լունապարկ առանց զռ գույների ու աղմկոտ երաժշտության։ Всё смешалось в доме Облонских. բնապահպանությունից մինչև բանակ։ Սկսած ՀՀԿ-ից վերջացրած ՀԱԿ-ով... Վարդանանց տոնը դառնում է ՀՀԿ դրոշներով երթ, բանակում մարդու իրավունքները իբր պաշտպանող ֆեյսբուքյան խումբը՝ ՀԱԿ-ի клуб по интересам, ուր մեր սիրելի լիբերալներն առաջարկում են զինվորի ղադրին կպած ցանկացած սպային Լինչի դատաստանի ենթարկել, իսկ ԲՀԿ պաշտոնական կայքում օղու շնորհանդեսի մասին նյութ են դնում։

* * *

Երեկ ուսանողների համար լրատվակայքերից տեքստեր էի ընտրում, որ տամ՝ վերլուծեն։ Ստիպված աչքովս անցկացրի վերջին մի քանի շաբաթներում հրապարակված մոտ քառասուն հարցազրույցներ, «վերլուծական» հոդվածներ, մեկնաբանություններ։ Ահավոր է։ Այնպիսի զառանցանքներ են, որ դեպրեսիան նաղդ ա...

Օրինակ՝ ոմն տնտեսագետ ու ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ այսպես է բացատրում Համաշխարհային բանկի և այլ միջազգային կառույցների կողմից Հայաստանին վարկեր տրամադրելը. «Նրանք ասում են, լավ Հայստանն է, մի քիչ էլ օգնենք, էս վիճակում չթողնենք»։ Մի հատ խորացեք, էլի. Համաշխարհային բանկի տղեքը սաունայում նստած են, դեմները՝ սառը օղի ու գարեջուր, կողքները՝ թանկանոց պուտանկեք... Ու էդ պահին մեկը հանկարծ հիշում ա. «Ախպերություն, էս հայերին մի 50 միլիոն դոլար էլ չտա՞նք, յոլա գնան»։ «Տանք, ախպերս, 50 միլիոնն ի՞նչ ա մեր պես տղերքի համար, որ չտանք»,- պատասխանում է ախպերությունը։

* * *

Հոգնել եմ ահավոր։ Լուծում էլ չունեմ։

Ընկերանալ Ֆշտուկ


2012, հայաստանի առեւտրական հանրապետություն, հայաստան, անասնապատում

Previous post Next post
Up