Շատ եմ լսում «Ինչքան կարող է շարունակվել այս վիճակը, ե՞րբ ենք խաղաղ ապրելու» ու նման կարգի դժգոհություններ։ Եթե մարդ ծանոթ է տարածաշրջանի պատմությանը, այդպիսի հարց չի տա, բայց մեծ մասը կա´մ ծանոթ չեն, կամ էլ պատմությունն ընկալում են այսօրվա իրականության կոնտեքստից դուրս։
Մյուս կողմից, պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ այսօրվա ՀՀ ու ԼՂՀ, ինչպես նաև մեզ անմիջականորեն հարող տարածքներում հարյուրամյակի ընթացքում միջին հաշվով 6-10 փոքր ու մեծ պատերազմ է տեղի ունենում։ Այսինքն ամեն սերունդ միջինը երկու-երեք պատերազմ կարող է տեսնել։
Որպես օրինակ վերցնենք XX դարը...
- 1905-07 - Առաջին ռուսական հեղափոխություն / հայ-թաթարական պատերազմ
- ... [չեմ հաշվում Օսմանյան կայսրության և Պարսկաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբությունները, հեղափոխությունները]
- 1914-18 - Առաջին համաշխարհային պատերազմ, ցեղասպանություն
- 1918-21 - Երկու հայ-թուրքական, մեկ հայ-ադրբեջանական, մեկ հայ-վրացական պատերազմներ, բոլշևիկների ներխուժում Հայաստան
- 1941-45 - Մեծ հայրենական պատերազմ
- 1988-94 - Արցախյան շարժում և պատերազմ
Սրան գումարած մեր անմիջական հարևանների հակամարտությունները, որոնց մի մասին տեղի հայերը կամ մասնակցել են, կամ էլ այդ կռիվները հայերի վրա լուրջ ազդեցություն են ունեցել...
- 1980-88 - Իրան-իրաքյան պատերազմ, որի ընթացքում բազմաթիվ իրանահայեր են զոհվել
- 1991-93 - Վրաստանում քաղաքացիական պատերազմ
- 1992-93 - Վրաց-աբխազական պատերազմ (գործողություններում ակտիվ կերպով ներգրավված էին Աբխազիայի հայերը)
- 1992-93 - Վրաց-օսական առաջին պատերազմ
Հաշվի չեմ առել 1992 թ. ինգուշ-օսական հակամարտությունը, Չեչնիայի 2 պատերազմները (թեպետ հայերին էլի կպել է, բայց անմիջական սահման չունենք), Իրաքի երկու պատերազմները, թուրք-քրդական հակամարտությունը և այլն...
Հ.Գ. Չգիտեմ, արժի՞ նաև հաշվի առնել Կիլիկիայի անկումը 1921-ին, Զմյուռնայի ջարդը, որի ժամանակ տասնյակ հազարավոր հայեր են զոհվել, Թուրքիայի հարձակումը Կիպրոսի վրա, ուր էլի հայեր են զոհվել, Լիբանանի քաղաքացիական պատերազմը...
Ընկերանալ Ֆշտուկ