Հա ուզում եմ գրել, հա ժամանակ չի լինում. ընկերներ ջան, «օրիորդապնդիչ» բառ հայերենում չկա։ Ինչպես նաև չկան «երկարակլորախմորածակ» կամ «գրգռաճեղք» բառեր։ Դրանք 90-ականների առաջին տարիների փոստեր էին, ինչպես և «ջեբով նասկին» կամ «պադծյաժկով տռուսիկը»։ 91-93թթ. մի թերթ կար երիտասարդական՝ «Բրավո», հիմնականում այնտեղ էին նման կատակները հրապարակվում։
Արդեն որերորդ անգամ տեսնում եմ, թե ընկերներս ինչպես են այդ «բառերը» որպես օրինակ բերելով՝ քլնգում «մոլի հայացնողներին»։ Ժող ջան, դա հումորներ են, իսկական բառեր չեն։
Հ.Գ. Հա, ի դեպ. презерватив-ը հայերեն թարգմանվում է որպես «պահպանակ», այլ ոչ «ապահովիչ»։ Ապահովիչը դա предохранитель-ն է։ Բայց մի հատ ավելի խնդալու բան ասեմ. ինքնաձիգի предохранитель-ը նույնպես պահպանակ է թարգմանվում :)
Ընկերանալ Ֆշտուկ