Օրվա երկրորդ կեսից արևը աշխատասենյակիս կողմից է ընկնում։ Վերջին օրերի համեմատ այսօր շատ շոգեց, օդորակիչը միացրեցի։ Միապաղաղ դռդռոցի տակ մոռացա, որ միացրած է։
Մեկ էլ զգամ, մրսում եմ։ Բայց շատ չէ, հաստատ այնքան չէ, որ գործից կտրվեմ։ Մի կես ժամ անցավ, ավելի մրսեցի։ «Էս ինչ խելառ եղանակ է»,- մտածում եմ,- «տո´ շոգ էր, տո´ ընենց ցրտեց, քիչ ա մնում գնամ հաստ գուլպա հագնեմ»։ Կարճ կապեմ. ինչ-որ մի պահ տեղ հասավ, որ օդորակիչն աշխատում է։ «Վայքուարա»,- ասելով՝ անջատեցի։
Սենյակում դեռ ցուրտ է։ Ասե´ք ինչու։ Ափսոսում եմ պատուհանը բացել... Քանի այսպես լավ հովացրել է, բա հիմա ո՞նց հենց-այնպես բացեմ, շոգը ներս թողնեմ։
Ընկերանալ Ֆշտուկ