(no subject)

Nov 12, 2011 03:28

Միշտ պետք է հիշել, որ մարդը ներողություն խնդրելիս չի ուզում ասել, որ դու ես ճիշտ կամ հակառակը, ուզումա ասի, որ ինչ-որ նշանակություն ունեն նրա համար այդ հարաբերությունները:
Էսօր գործի գնալուց գլուխս շատ էր ցավում... շատ: Երբ դուրս եկա մետրոյից մի պահ հանեցի ականջակալներս, որովհետև թվաց, որ հեսա կընկնեմ: Մեկ էլ արի ու տես, չգիտեմ որտեղից կողքս բուսնեց Գոգյանը: Այ քեզ Գոգյան, ինչ ժամանակին էիր դու... ճանապարհեց մինչև գործի տեղ:
Գործից դուրս գալուց շատ լավ էի ինձ զգում: Ժամն էլ ուշ էր: Նստեցի տաքսի ու ասեցի` Կայարան: Հիմնականում վարորդները քշում են երկար ճանապարհով և միայն ուպռավլենիի կողմերը ներվայնացած նայում են աչքերիս մեջ, որ ասեմ կանգնելու տեղը... բայց էս մեկն ուրիշ էր: Հարցրեց- Ոնց քշեմ? Ես- Դե ոնց ուզում ես քշի: Վարորդը թե `քեզ ոնցա հարմար? Ասեցի- ձեր սիրած ճանապարհով քշեք... 
Ու մենք իրար հասկացանք... ես Թոմ Յորքին էի լսում, իս վարորդը քշեց կոմիտասով վերև, հետո դեպի նորքի կողմերը, քշեց-քշեց...հետո  քշեց դեպի տուն:

Հավես էր: Քաղաք: Գիշեր: Թոմ Յորք:

Մեր գործի տեղը մի տղա կա: Կամար Գուրջինդեր Սինգհ: Ինձնից լավա հայերեն խոսում: Էսօր տխուր ինձ պատմում էր, որ հայերը չեն հասկանում, որ կամա սուտրան դա գիտությունա: Պատմում էր, որ իրան մի նահանգում երկու Հայաստան կտեղավորվի ու որ սաղ հայերն իրար ախպեր են: Չուներ էդ մարդը ինձ ապացուցելու ոչինչ: Մենք զրուցում էինք: Այ հենց դրանով են տարբերվում չմո պետությունների ներկայացուցիչները ոչ չմոներից: Կամարը լեհին կամ ֆրանսիացուն ապացուցելու չունի, որ ինքը հսկայական հարուստ մշակութով երկրիցա եկել: Իսկ մենք ունենք ու էդ խեղճ լեհերի ականջները նեկրոզի կենթարկենք Տիգրան Մեծի մասին պատմելով:
Իսկ ես մտածում էի ու մտածում եմ, թե ինչի են մեզ պրիմիտիվ պահանջների համար պետք ոչ հասարակ գործողություններ? Ախր ինչ ենք մենք պո բալյշոմու շյոտու ուզում? չմրսել, սոված չլինել, վտանգի տակ չլինել, մեզ լավ զգալ, սիրել ու սիրվել: Չէէէէէ, ոնց կլինի? Մարդ բանակաաաան, էս ինչ ես խոսում Աչոն?

Ու ինչի ես էսքանից հետո ուզեմ հետդ գլուխ դնել? Դու անիմաստ ներդրում ես: Դու չարդարացված բիզնես ես: Ու կյանքնա էդպիսին: Մեր գործի տեղը, երբ պրոեկտը ձախողվումա էդ պրոեկտը փակում են: Չունեմ ես էլ քեզ էնէրգիա տալու: Ուզում ես գնա քեզ գցի: Լիմիտդ սպառվելա: Լիրիքական շեղում:
Վոտ:

бред

Previous post Next post
Up