ՀՀԿ-Ն «ՊԱՐԾԵՆԱԼՈւ» ՏԵՂ ԿՈՒՆԵՆԱ

Oct 08, 2010 13:15

«Առավոտի»` Ազատագրված տարածք համանախագահների այցին վերաբերող հարցերին պատասխանել է Ալեքսանդր Քանանյանը ( vaykuneci )

Համանախագահները նախեւառաջ, ցավոք, եւս մեկ անգամ պիտի համոզվեն, որ Հայաստանի եւ, որպես հետեւանք, Արցախի իշխանությունները համապատասխան ռազմավարական քաղաքականություն չեն վարել վերաբնակեցման ուղղությամբ: Համանախագահները հերթական անգամ պիտի համոզվեն, որ շատ ընդարձակ ազատագրված տարածքներ դարձյալ շատ նոսր են բնակեցված կամ առհասարակ բնակեցված չեն՝ բացառությամբ բավական նուրբ գոտիների: «Իհարկե, Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչների, Սերժ Սարգսյանի եւ նրանց նմանների համար դա, թերեւս, «պարծենալու» առարկա է: Բայց Հայաստանի ազգային անվտանգության եւ մեր ազգային շահերի տեսանկյունից դա գերողբալի երեւույթ է, որի ողջ պատասխանատվությունը դարձյալ մնում է հիշատակված անձանց եւ բոլոր այն մարդկանց վրա, ովքեր այս կամ այն կերպ տարել են նման քաղաքական ուղեգիծ:

ՀՀ ԱԺ-ում Արցախի ճանաչման օրինագծի վերաբերյալ`
«Ես սկզբունքորեն դեմ եմ ԼՂՀ անկախության ճանաչմանը: ԼՂՀ կոչվածը ՀՀ-ի անբաժանելի մասն է: 1991-ին ԼՂ-ն ապօրինաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ պատասխանատվությունից փախչելու վախերը սպասարկելու համար, անջատվել է Հայաստանից՝ այսպիսով խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 1989-ի վերամիավորման, երբեւէ չվերանայված ակտից հետո: Փոխանակ այդ անիմաստ ճանաչումներով զբաղվելու, ես կձգտեի եւ վստահ եմ, որ մի օր դրան կհասնենք, որ Արցախի տարածքում կվերականգնվի ՀՀ-ի ինքնիշխանությունը, կվերականգնվի արցախահայության ոտնահարված իրավունքներից մեկը՝ համապետական ընտրությունների միջոցով ՀՀ իշխանությունների ձեւավորմանը մասնակցելը: Իսկ Արցախի տարածքում կձեւավորվի 3-5 ՀՀ մարզ

Հարցազրույցն ամբողջությամբ

Հ.Գ. «Առավոտի» թղթակիցը թյուրմացաբար Ալեքսին անվանում է «Սարդարապատ» շարժման անդամ: Դա իհարկե այդպես չէ, քանի որ նա, որպես «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, հանդես է գալիս բոլորովին այլ սկզբունքային դիրքից և բոլորովին այլ կազմակերպական լուծումների օգտին:

Արցախ, Ալեքսանդր Քանանյան, Մինսկի խումբ, Ազատագրված տարածք

Previous post Next post
Up