«Հայ-թուրքական «ախպերության» փորձերը և օտարամետ դպրոցների ստեղծումը նույն քաղաքականության տարրերն են

Jun 04, 2010 23:29

«7  օր»
Վերջերս իշխանության նախաձեռնությունների շուրջ բարձրացվող բողոքի ալիքը, ըստ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանի, խոսում է այն մասին, որ իշխող վարչակազմը առաջնորդվում է մի հստակ ապազգային գաղափարախոսությամբ և դրանից բխող օտարամոլ մի համալիր ծրագրով, որոնք մերժվում են ժողովրդական լայն շերտերի կողմից: Նրա կարծիքով՝ հայ-թուրքական «ախպերության» փորձերը և վերնախավի համար օտարամետ դպրոցների ստեղծումը նույն քաղաքականության տարրերն են:

Այդուհանդերձ,  իշխանավորները կանխատեսելով հնարավոր հակազդեցությունը, անգամ գիտակցելով դրանից բխող՝ իրենց իշխանությանն ուղղված որոշակի սպառնալիքը, այնուամենայնիվ որոշել են գնալ մինչև վերջ:

Օտարալեզու դպրոցների վերաբերյալ նախագծի նախաձեռնությունը, ըստ Ա. Աղայանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանինը չէ։

-Այս նախագիծը կրթության նախարարության հետ շատ անուղղակի կապ ունի: Ամեն ինչ սկսվել է օտարամոլության և էլիտարացավի այնպիսի արատավոր դրսևորումից, ինչպիսին «Դիլիջանի միջազգային դպրոց» կոչվող գործարար, բայց ո՛չ միայն գործարար նախագիծն է: Սա էլ իր հերթին մաս է կազմում Դիլիջանը ֆինանսական մայրաքաղաք և էլիտար բնակավայր դարձնելու ավելի ընդհանրական ծրագրի, որի գաղափարախոսը, կարծում եմ, Տիգրան Սարգսյանն է: Օրենքը փոխելու անհրաժեշտությունը ծագել է վերոհիշյալ դպրոցի մեկնարկման առիթով և հետո է միայն ավելի ընդհանրական տեսք ստացել' տարածվելով այլ դպրոցների վրա նույնպես,-նշել է Արմեն Աղայանը և հավելել, թե այն հանգամանքը, որ Աշոտյանն այդ գաղափարի սկզբնաղբյուրը չէ, նրան, ինչպես նաև դրան մասնակցող այլ պաշտոնյաների, պատասխանատվությունից չի ազատում:

վարչախումբ, օտարալեզու դպրոցներ

Previous post Next post
Up