Sep 19, 2011 20:49
Այ սրանից news.am/arm/news/74709.html ֆազզերս գցեց...
Հրանտ Մարգարյան, դու կոռուպցիայից խոսելիս ո՞նց ա, լ՞ավ ես քեզ զգում: Էն պարագայում, որ «ընկերական» շրջապատիդ բացարձակ մեծամասնությունը պաշտոնավարելու ժամանակ ՈՒՂՂԱԿԻ նպաստել ա կոռուպսիայի ամրապնդմանը, լինի դա նախարարի, մարզպետի, թե՝ պատգամավորի մակարդակով: Շատ բան պետք չէ հավաստիանալու համար: Արագածոտնի մարզի ՑԱՆԿԱՑԱԾ գյուղացուց հարցրու, թե ո՞վ է մեր երկրի «Միստր Հինգ Հազարը», ով որևէ տեղեկանք տալու համար մինչև էդ 5000-ը դիմումի հետ չդնեիր՝ պարզապես չեր տա: Էսօրվա մարզպետի անունը չէ, որ կտան: Կամ հլը հաշվի, թե երկրում քանի՞ աշխատող է գոհ Աշխատանքային տեսչության կողմից ձեռնարկվող «աշխատողի իրավունքների պաշտպանությունից», հետո հաշվի, թե էդ արնախում կառույցի գործունեության պատճառով քանի՞ բիզնես ա սնանկացել ու քանի՞ տականք՝ հարստացել: Եթե չհոգնես, կարող ես նաև վերցնել գյուղ.նախարարության կողմից մի քանի տարի առաջ նվիրաբերված տեխնիկայի բաշխման «կարգը» և ցուցակը: Չե՞ք ամաչում, արա: Իսկ ինչ վերաբերվում ա էսօրվա մեծ պաթոսով հնչեցված «Դժվար է սիրել այն հայրենիքը, որ թաղված է կոռուպցիայի մեջ» խոսքերին, է իհարկե. կայացած, հաղթող, պայծառ բանը սիրելը հեշտ ա, բայց դա չի հայրենասիրությունը, դա «ուրիշներիկողմիցծանրաշխատանքիշնորհիվարդենստեղծածի-սիրություն» ա: Ի՞նչ եք ընգե պեսոկ կամ բենզին բերողների հետևից, ձեր կասսայից փող վերցրեք, գնացեք շաքավարազի մի խմբաքանակ ներմուծեք, մաքսազերծեք ու ասե՛ք «ժողովու՛րդ, սա՛ է պեսոկի իրական, ազնիվ գինը, գնե՛ք այն: Տարբերությունը մեզանից գողանում է Լֆիկը, Խաչատրյան Գագոն ու Սերժը»: Խի՞ չեք անում, արա: «Քենուդ» հետ (խոսքը Քեն Խաչիկյանի մասին է) հավաքվեք մի 150 հազար դոլարով մի հատ քարի մշակման ցեխ դրեք, արտահանեք, մի երեսուն ընտանիքի էլ աշխատանքով կապահովեք, մի 50 հազարի պետական պարտատոմս գնեք, կամ մի 100 դոլարի ավանդ գոնե դրեք բանկում: Իսկ կարո՞ղ ա «օլիգարխիկ համակարգը» հոյակապ առիթ ա դա չանելու: Ու չնայած դուք «ընկերներով» դժվար սա կարդաք, պատմության համար ստիպված եմ արձագանքել խորը զզվանքս էդպիսի «հայրենասիրական» մուննաթների հանդեպ: