Цирановое..

Aug 24, 2010 22:40

 Получила на почту текст от организаторов международного фестиваля "Воске Циран".
Текст привожу ниже.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Միլլիեթ» թերթի օգոստոսի 20-ի համարում հոդված է տպագրվել այն մասին, որ Թուրքիայի Մալաթիա
քաղաքում անց է կացվելու Մալաթիայի 1-ին միջազգային կինոփառատոնը եւ որի գլխավոր մրցանակը
կոչվելու է «Ոսկե Ծիրան»: Վերջում հոդվածագիրը հիշեցնում է, որ 2004 թվականից Երեւանում արդեն
անց է կացվում
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն: Այդ կապակցությամբ հայտարարում ենք.

1. Երեւանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը ոչ մի կապ չունի վերը նշված
միջոցառման հետ;
2. դատական կարգով անվանումը օգտագործելու վիճարկման հարցը մեր կողմից կքննարկվի
լիակատար եւ վերջնական տեղեկատվություն ստանալուց հետո;
3. զարմանք է առաջացնում այն «սրտացավությունը», որ այս դեպքում ցուցաբորել է «Հայոց
աշխարհ» թերթը եւ անձամբ Կիմա Եղիազարյանը, որոնք տարիներ շարունակ ջանք եւ եռանդ չեն
խնայում «Ոսկե Ծիրան» Երեւանյան կինոփառատոնը վարկաբեկելու, վատաբանելու եւ ստահոդ
լուրեր տարածելու գործում:

Երեւանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի լրատվական ծառայություն

Итак?..

политика, турция, армения, новости, ничегонепонимание, воздействие на массы, фильм

Previous post Next post
Up